Սարգսյանի որոշումից մեր պետությունն ու մեր ժողովուրդը բացարձակ ոչինչ չի շահում։ Ավելին՝ Սարգսյանը լավ գիտակցում է, որ… Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր էջում գրել է . Փորձելով ներկայանալ քաղաքական “չեզոք” դիրքից Արմեն Սարգսյանը արդեն որերրորդ անգամ էապես վտա նգում է մեր Պետությունը։ Կարծում եմ Սարգսյանը կարող էր գտնել ավելի անվտ անգ և հարմար առիթ, որ ցույց տար, թե որքան “չեզոք է”։
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ֊ն այս ծ անր և չափազանց վտա նգավոր պահին թողնել առանց

գլխավոր շտաբի պետ հնարավորինս երկար ժամանակ՝ անպատասխանատու քայլ է, որը միանշանակ չի բխում Հայ Ժողովրդի շահերից։ Այս որոշումը (ԶՈՒ ԳՇ պետի նշանակման չստորագրելը) էական խոչը նդոտներ է առաջացնում բանակում հետպա տերազմյա շրջանում առաջացած լրջագույն խնդիրների լուծման համար։ Սարգսյանի որոշումից մեր պետությունը և մեր ժողովուրդը բացարձակ

ոչինչ չի շահում։ Ավելին՝ Սարգսյանը լավ գիտակցում է, որ այսպես թե այնպես Վարչապետի որոշումը ուժի մեջ է մտնելու, բայց ևս ութ օր Սարգսյանը երկարացնում է ճգ նաժամը ու ութ օր բանակին վնա սելու է։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ Արմեն Սարգսյանը առաջնորդվում է ինչ որ այլ շրջանակների շահերով։ Իսկ ու՞մ է ձեռնտու Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը թուլ ացնելը։ Այս հարցի պատասխանը գոնե ինձ համար ակնհայտ է։