Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Անուն առ անուն ։ Այսօր հերոսի ծննդյան օրն է ։ Կարեն Գևորգի Ասատրյանը ծնվել է 1980թվականի մարտի տասներկուսին Նոր Գեղի գյուղում։ 1986թվականին հաճախել է Նոր Գեղի դպրոցը։ 1998թվականին ավարտել է դպրոցը գերազանց առաջադիմությամբ ու ընդունվել Երևանի պետական Ճարտարագիտական

քոլեջը։ Ուսումը կիսատ է թողել ու զո րակոչվել բանակ։ Ծառայել է Արարատի մարզում։ Զ որամասի կողմից արժանացել է պատվոգրի կարգապահ ու բարեխիղճ ծառայության համար։ 2011թվականին ծառայության է անցել Խաղաղապահ զո րքերում։ Առաքելություն է իրականացրել Աֆղանստանում ու Կոսովոյում։ Որակավորման դասընթացներ է անցել Գերմանիայում ու Ռումինիայում։ Արժանացել է մի շարք շքանշանների ու պատվոգրերի։

2016թվականին մասնակցել է Ապրիլյան պա տերազմին՝ Թալիշում։ 2017թ. ստացել է Կրտսեր սերժանտի կոչումը։ 2020թվականի սեպտեմբերի քսանյոթից եղել է ռա զմաճակատում։ Զո հվել է նոյեմբերի երեքին Քարվաճառում՝ ԱԹՍ ի հար վածից։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հետմա հու արժանացել է Մար տական ծառայություն մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա: Հավերժ հիշ ատակ ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *