Երուսաղեմի հայկական մանկապարտեզի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ 12-րդ դարի հայկական խաչքար. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը ասել է, որ Երուսաղեմում հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների

ընթացքում կարևոր հնագիտական նյութեր են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է regionmonitor.com-ը: Արժեքավոր գտածոն երից է մեծ խա չքարը, որը թվագրվում է 12-րդ դարով կամ ավելի վաղ շրջանով: Այն տիպիկ հայկական

խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքևում պատկերված է հայկական ծաղկած խ աչ, ինչպես նաև խաղողի մոտիվներ: Հայտնաբերվել է նաև խճանկար, դա տելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի: Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ հայտնի չէ: Հայտնաբերվել են նաև բյուզանդական ու (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ: Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության ու ուխտա գնացությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *