Արմինա Դովլաթբեկյանն իր էջում գրել է. «Եթե չգամ,դուխներդ չգցեք» 2001 թվականի փետրվարի 3 -ին Աբովյան քաղաքում, Փորքաշյանների ընտանիքում ծնվեց Սոսը։ Բնավորությամբ լավատես էր, բարի ու մի փոքր ն եղացկոտ։ Կյանքով լեցուն ու ընկերասեր տղային քաղաքում համարյա բոլորը գիտեին ու սիրում էին։ Իսկ իր խոսքի մեջ անպայման.«ջան» բառը կար։ Բոլորի ծնունդները

առաջինը ինքն էր շնորհավորում։ 2019 թվականի հուլիսի 24-ին Սոսը զո րակոչվեց հայոց բանակ, ծառայության անցնելով Մատաղիսում։ Այստեղ ևս շատ սիրում ու հարգում էին Սոսին։ Նա էլ սիրով, ծափ ու ծիծաղով ծառայում էր։ Շատ անգամ կատակում էր, որ ծառայությունը այնքան է դուր եկել, որ ավարտին էլ գուցե մնա այնտեղ։ Պատ երազմից 2 օր առաջ, Սոսը բարձրացավ դիր քեր, հերթական հերթափոխության։ Երբ պատ երազմը սկսվեց, ընտանիքը անհանգիստ ու դժ վարությամբ

կապ հաստատեց տղայի հետ իսկ Սոսը շատ հանգիստ խոսեց ու հանգստացրեց բոլորին։
Հոկտեմբերի 2-ին նա երկար խոսեց մայրիկի հետ, պատմեց պատ երազմի մասին, ոգևորված ասաց, որ դի րքեր ենք հետ բերել։ Սոսը առողջական խնդիրներ ուներ ու թեպետ հրամա նատարների հորդորներին նա չէր գնացել հոսպիտալ, ասելով.«Ես
տղերքին թողնեմ, բոլորս, որ փա խնենք, հետո՞» ։Պատասխանատու Սոսին դիրք էին վստահել։ Երբ հասել էին մի դիրք ու հասկացել,որ էլ ետդարձի

ճամփվա չկա, 2 օր թշ նամու հետ դեմ առ դեմ կռ իվ էին տվել ու նրանց մեծ մասին հենց Սոսն էր կրա կել։ 1 շաբաթ առանց հաց ու ջրի են եղել, բայց Սոսն էլի կատակում էր, որ տղաները չհուսահա տվեին։ Հոկտեմբերի 3-7 Սոսից ոչ
մի լուր չեղավ։ Իսկ հոկտեմբերի 7-ին հայրը դժ վարությամբ կարողանալով կապ հաստատել որդու հետ, հասկանում է,որ տղան անտրամադիր է ու նա հայրիկին ասում է.«Պապ հանգիստ եղեք, հարմարացնեմ կզանգեմ։ ՈՒ եթե չգամ,դուխներդ

չգցեք»։ Տղաներից միայն Սոսի հեռախոսի մա րտկոցն էր քիչ լիցքավորված մնացել, նա հերթով փոխանցեց հեռախոսը, որ տղաները մեկական րոպեներով տուն զանգահարեին։ Հոկտեմբերի իննին սկսվում է օդային հար ձակումը։ Ուժեղ տեղացող անձրևի հետ մեկտեղ տեղում էր նաև ռու մբերի անձրև։ 5 տղա ծա նր վի րավորվում են ։ Սոսը համարձակորեն կանգում է ասում հետևյալը.«Իրանք ով են,որ իրանցից փա խնենք կամ թա քնվենք»։

Սոսը 2 տեղից վի րավորվում է,տղաները միայն իր ոտքի վերքն են տեսնում։ Եւ մինչև դժ վարությամբ հասցնում են տեղ, Սոսը ար նաքամ է լինում ու անմ հանում։ 53 օր փնտրտուքից հետո ընտանիքը իմանում է այդ բոթը։ Սոսը հավերժ մնում է բանակում, պատ երազմում, որ իր լույս ժպիտով խաղաղությունը բերի։ Փառք քեզ Սոս Փորքաշյան #Ճանաչենք մեր Հերոսներին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *