Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որի համաձայն՝ իր աջակցությունն է հայտնում ԱՀ-ի բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկпրյանը և Միտչ Օ՛Ֆարելը: Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը միշտ սատարել է Արցախի

բնակչությանը, որոնք «էթնիկ ու մշակութային տեսանկյունից հայեր են ու բնիկ են տվյալ տարածաշրջանում ու որոնք համարձակ կերպով իրենց անկախությունը հռչակեցին
Խորհրդային Միությունից ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից համարյա 30 տարի առաջ և դրանից հետո ժողովրդավարական ինքնակա ռավարում էին իրականացնում»: Բանաձևը անդրադարձ է կատարել 2020 թվականի

սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական կողմի սա նձազերծած պա տերազմին՝ նշելով. «2020 թ-ի
սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Զինված ՈՒժերը սա նձազերծեցին լայնածավալ հա րձակում Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կոորդինացնելով գործողությունները Թուրքիայի հետ և նրա աջակցությունը ստանալով՝ այդ կերպով ամբողջովին զրոյացնելով 30 տարվա հրա դադարը և վերսկսելով լայնամասշտաբ պա տերազմ: Դրա նպատակն էր, որ ոչն չացնեին և էթնիկ զտման ենթար կեին բնիկ

հայ ազգը և ուժի միջոցով նվաճել Արցախի անկախ Հանրապետությունը»: Շեշտվում է, որ Ադրբեջանը մտա դրված կերպով թի րախավորել է Արցախում քաղաքացիական բնակչությանը ու օգտագործել ծա նր զե նքեր, այդ թվում նաև ԱԹՍ-ներ, հր թիռներ և ծա նր ձևի հր ետանի, ինչն էլ հանգեցրել է ավ երածությունների, զո հերի և մեծ թվով արցախցիների տեղահանությանը: «Ադրբեջանի ԶՈՒ-ը և դրա վար ձած ահա բեկիչները սա

րսափելի պա տերազմական հա նցանքներ և կոտո րածներ են իրականացրել, այդ թվում նաև քաղաքացիական անձանց ու ռա զմագ երիների սպա նություններ, խո շտանգումներ և անդամահա տումներ»,- հայտնել են Լոս Անջելեսի քաղաքային խпրհրդի անդամները: Նրանք արձանագրել են նաև այն փաստը, որ բռ նի ներխ ուժման ողջ ընթացքում Ադրբեջանը ահա բեկել է

քաղաքացիական բնակչությանը և օգտագործել միջազգայնորեն ար գելված զի նատեսակներ՝ կլա ստերային ռու մբեր ու սպիտակ ֆո սֆոր: «Այդ բանաձևի ընդունման համաձայն՝ Լոս Անջելես քաղաքը հարգում ու սգ ում է այս հար ձակմանը զո հ դարձած հազարավոր անձանց մա հը և 2020 թվականի նոյեմբերի 9 հռչակում է ԱՀ դեմ

Ադրբեջանի ագ րեսիայի հի շատակի և ոգե կոչման օր»,- ասվում է բանաձևի մեջ: Քաղաքային խորհրդի անդամները որոշել են՝ որովհետև Շուշի քաղաքն հիմա անօր ինական ձևով վերահսկվում է Ադրբեջանի կողմից, իրենք ժամանակավոր կասեցնում են Շուշիի հետ «բարեկամ քաղաք»-ի կարգավիճակը: Նրանք խոստացել են, որ վերականգնելու են կարգավիճակը, երբ քաղաքը կրկին ազատ կլինի ադրբեջանական նվա ճումից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *