Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր էջում գրել է. Ես որպես ՀՀ քաղաքացի ու երեք երեխաների հայր հարց ունեմ թե ՛իրեն ընդ դիմություն հայտարարած զանգվածին ու թե ներկայիս իշխանությանը՝ 1. Ո՞ւր ենք գնում ու Ի՞նչ ազգային նպատակ ունենք մեր առաջ դրված։ Կոնկրետ ուզում եմ հասկանալ հինգ տարի անց մենք մտնելու ենք նոր պա տերազմի մեջ ու զեն քի ուժով հետ ենք վերցնելու այն ինչ կորցրել ենք, թե այս 5 տարիների ընթացքում հարմարվելու

ենք իրականության հետ ու փորձելու ենք շտկել հարաբերությունները հարևանների հետ… 2. Այժմյան իշխանությունը կամ ընդ դիմությունը արդյոք մինչև վերջ պատրա՞ստ է պա յքարել Հայասատանի Հանրապետության ինքնիշխանության համար, թե առավելագույն կարճ ժամանակահատվածում փորձելու է Հայաստանի Հանրապետությունը դարձնել ՌԴ-ի մաս (կլինի դա դաշնակցային պետություն թե ռուսական գու բերնյա պրակտիկորեն

նշանակություն չունի) Կարծում եմ ու ներկա իշխանությունը ու այսպես կոչված ընդ դիմությունը պարտավորեն պատասխանել այս 2 հիմնաքարային
հարցերին՝ իրենց հետևից ժողովրդին տանելուց ու այդ ժողովրդի ապագայի հետ հերթական խաղն խաղալուց առաջ։ Հ.Գ. Ես չեմ քննարկում հարցադրումներիս պատասխանների ճիշտ կամ սխալ տարբերակը։ Ես ուզում եմ ոչինչ չասող հայ հոյախառն աղմուկից զատ երկրի ապագայի կոնկրետ տեսլական տեսնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *