Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սիմոնյան Գոգան ծնվել է 2001թվականին, Արմավիրի մարզի գյուղ Մյասնիկյանում։ 2019թվականի հուլիսի 24-ին անցել է ծա ռայության Հադրութում։ 40 օր պայ քարից հետո զո հվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։ Տեսանյութի մեջ Գոգան է և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում: Գոգան վի րավոր է, բայց հրաժարվել է միայնակ թողնել զի նակից ընկերներին, այս պատե րազմը այլևս

անձնական կռ իվ էր նրա համար, նրա և բոլոր նրանց, ովքեր ընկեր, հայր, եղբայր էին կորցրել մար տի դաշտում: Անպատկերացնելի է ոգու այն ուժը, որը ստի պում է այս հերոս տղաներին կատակել, ծիծաղել ար կերի պայ թյունների ներքո, ծիծաղել ար կերի պայ թյունների ձայնից բարձր: Մարդկային խղճի մարմնացումն են այս զինվորները, մարդկային ամեն վեհ արժանիքի խտացումը: Մի լույս սերունդ, ում կյանքի գնով մենք ապրում ենք

այսօր Հայաստանի Հանրապետություն կոչվող այս հողում: Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը փոքր համայնք է, բայց Ղարաբաղյան 2-րդ
պատ երազմին 11 զի նվորի կյանք է նվիրել, 2-ն էլ դեռ անհ ետ կո րածների ցանկի մեջ են: 11 զի նվորներից 4-ը համադասարանցի էին. Սիմոնյան Գոգա Սամվելի , Բարսամյան Ստյոպա Դավթի, Սահակյան Ջոն Անդրանիկի, Գասպարյան Կարեն Վռամի. Լույսերի մեջ մնաք, տղե՛րք:
Տեսանյուլը կարող եք դիտել ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *