ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ . Զին վորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի ։
ԱԺ պաշտ պանության ու անվտա նգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի տասնհինգի նիստում 1-ին ընթերցմամբ քն նարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «զի նվորական ծառայության ու զի նծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ։ Նախաձեռնությամբ

առաջարկվում է բարձրացնել ԶՈՒ-ում և այլ զոր քերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ու ծառայության մեջ գտնվելու սահ մանային տարիքը՝ այն բարձրացնելով մինչեւ 63, իսկ բարձրագույն սպայական կազմի համար՝ մինչեւ 65 տարեկանը ։ Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն գործոնով,

որ տարիքը լրացած զին ծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, բայց դեռ ունակ է շարունակել ծառայությունը Զի նված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրա վվել աշխատանքի Զինված ուժերում ։
Պաշտ պանության նախարարի տեղակալ Արման

Սարգսյանը նշեց, որ թեև օրինագիծն ունի դրական միտումներ, բայց տարիքային շեմի կարգավորումը ընդունված է աշխարհի բոլոր պետություններում ու հիմքում ունի զի նվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անձի ֆիզիկական ու առողջական վիճակի համապատասխանությունը զբաղեցրած զի նվորական պաշտոնին ու դրանից բխ ող գործառույթներին:

Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմի այդ չափով բարձրացման հարցում մնալ ձեռնպահ:
Պատգամավորները կարեւորեցին ներկայացված փոփոխության առաջարկը՝ այն համարելով հրատապ: Նշվեց, որ քն նարկման ենթակա է միայն տարիքային շեմի հարցը, որն առաջարկվեց կարգավորվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ուստի, օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *