Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.Անուն առ անուն։ Վազգեն Յուրիի Գալստյան ։ Ծնվել է 2002 թ-ի ապրիլի տասնյոթին։ Գերազանց սովորել և կարմիր վկայականով ավարտել է Երևանի թիվ 174 ու Էրնեկյան հանրակրթական դպրոցները, մինչ բանակ զո րակոչվելը ընդունվել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Վազգենն ապագա գիտնական էր, ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկի հեղինակներից 1-ը։
Բանակ է զո րակոչվել 2020թվականի հուլիսի

քսանմեկին, ծառայել է Ջաբրայիլում։
Վազգենն ընդամենը մեկ-երկու ամսվա զի նծառայող էր, երբ սկսվեց պա տերազմը: Զո հվել է 2020 թ-ի հոկտեմբերի երկուսին։ Հետմա հու պարգևատրվել է Մար տական խ աչ մեդալով։ Հավերժ հիշ ատակ ։
⠀Հ.Գ. Վերջերս լույս տեսավ «Բարևն էր մե ղավոր» գիրքը՝ նվիրված Վազգենի անմար հիշ ատակին։
«Բարևն էր մե ղավոր» պատմվածքը իրական պատմություն է մաքրամաքուր սիրո, երջանկության հատուկենտ ակնթ արթների և երազանքների մասին, որոնց թռիչքն ընդ հատեց 2020թվականի արցախյան

պա տերազմը։ Հեղինակն ընթերցողին տանում է իր աշխարհը և բացահայտում իր սիրելիի խոր ունկ հոգին՝ ստեղծելով նրա հետմա հու լուսե հուշա րձանը։ Գրքի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Վազգեն Գալստյան» գիտակրթամշակութային հիմնադրամին, որի նպատակն է տաղանդավոր երեխաներին (այդ թվում պա տերազմում հավեր ժացած հերոսների քույրերին, եղբայրներին կամ զավակներին) աջակցել կրթության ու արվեստի տարբեր ոլորտներում: Գիրքը կարող եք ձեռք բերել Էջմիածնի գրախանութներից և Bookinist գրախանութի բոլոր մասնաճյուղերից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *