Արման Բաբաջանյանն իր էջում գրում է. Սրանց բոլորին տարիներ ի վեր միավորել է լոկ մեկ բան՝ ժողովուրդը որոշող չէ, ժողովուրդը գործոն չէ։ Դաշտը 25 տարի իրենց ճաշակի վրա հարմարեցրել, ինչ ցանկանաս արել են երկրի հետ, մի օր չեն խոսել այսօրվա հա րուցած խնդիրների շուրջ՝ պետության

հիմքից հիմնադրած փտած սյուների մասին։ Ընտրություն կեղծելու նուրբ արվեստների և ձեր ազգակոր ծան ավանդույթների վերաբերյալ ծպտուն չենք հանել։ Բայց դուք էլ լռեք, սկսվեք այ․․․ Այժմ հայտնվել է մեծ խանգարողը, և փույթ չէ, որ դա ժողովուրդն է։ Նա, ով ինքը ժամանակին դա վաճանեց իր սկզբունքներն ու ճո ղոպրեց

իշխանությունից, անտեր թողնելով իր ժողովրդին, երկու հրաժարականի պահանջին ու հայ հոյանքին չդիմանալով, չի համակերպվում իրողության հետ, որ ժողովրդի քվեն կրողը ժողովրդին անտեր չթողեց։ Նրան կարտաքսեք արտասահման, իսկ ի՞նչ կանեք ազգի հետ։ Այն, ինչ արել եք մշտապես, գիտենք, շատ լավ գիտենք։ Ձեզ միավորողը արհամարհանքն է

ժողովրդին, ատելությունն է ձեզ հետ անհամաձայն ժողովրդին․․․ Քաղաքական դաշտում դուք 17+-ի հետ նույն ազատությանն եք տենչում։ Այդ դաշտը կարող է ձևավորվել մի դեպքում՝ եթե չկա ժողովուրդը, չկա ժողովրդի իշխանությունը․․․ Ամեն բան պարզ է, ամեն ինչ տրիվիալ է․․․ հերթական փամ փուշտը, շատ անսպասելի, սակայն հաստատապես հաղթահարելի։

Էս մարդիկ տենց էլ չհասկացան, որ անգամ Նիկոլը իր ճակատագիրը չի կարող որոշել, Նիկոլը չի կարող որոշել գնալ, արտաքսվել, մնալ․․․ ինքն էդ սահմանը անցել է, նրա ճակատագիրը որոշողը ժողովուրդն է և այդ որոշումը կայացվելու է ընտրություններով․․․ Բարդ է, ծա նր է, քանզի ձեր խաղի տիրույթը չափազանց նեղ է այդ դեպքում, սակայն ստիպ ված եք համակերպվել, հաշտվեք․․․ թե բա Վազգեն

Մանուկյան և անկուսակցական փոխվարչապետ․․․ ձեր համարումից ու վաստակից ամա չեք։ Ես որ ամ աչում եմ․․․շատ եմ ամա չում։ Ասում եք՝ ազգակոր ծան է, պատ երազմում այդպիսի ելքի համար միակ պատասխանատուն է։ Եթե ճիշտ եք ասում, եթե հետին միտք չունեք, բա էլ ինչո՞ւ եք առաջարկում թեկուզ ժամանակավոր արտաքսվել արտասահման։ Ես էլ մյուսների նման պնդում եմ՝ թող մնա,

պատասխան տա, եթե կա տալու պատասխան։ Թող մնա ձեր հիմնադրած դա տարաններով անցնի և ենթա րկվի պատասխանատվության․․․ Ինչի՞ց եք վա խենում, ումից եք սար սափ ապրում։ Չէ, ձեր ուզածը քաոսն է, անիշխանությունն է․․․ Այսօր մի կարևոր քաղաքական շրջանակի հետ զրուցում էինք ընտրություններում հնարավոր կեղծիքների դեմն

առնելու պետության ձեռքում առկա գործիքների մասին։ Բոլորս էլ եկանք համոզման, որ ամենագործուն մեխանիզմը ժողովրդի մոբիլիզացիան է, հայ ժողովրդի՝ իր քվեի պաշտ պանությունն է։ Խաղից հանում ես այդ ժողովրդին, նրա թեկնածուին պաշտ պանելու բան էլ չի մնում, քանզի ժողովուրդը չի կարող պաշտ պանել մի բան, որն իրենը չէ՝ բոլոր ներքին ու արտաքին հետևանքներով։ Մտածե՞լ

է այսօրվա առաջարկ հնչեցնողը, թե ինչպիսի մեծ արհավիրք է ստեղծում իր առաջարկով․․․ եթե որևիցէ հույս պահպանվել է այս երկրի հետ, դա ժողովրդի ընտրության հույսն է․․․ հանիր այդ հույսը էսօրվա օրակարգից, ՀՀ-ում ապրելու, առհասարակ ապրելու հույսն է վերջանում․․․ գոնե հասկացե՞լ եք, որ ձեր «ռեալպոլիտիկից» անդին իրական մարդիկ են, իսկական ճակատագրեր, իրական կյանք․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *