Լրագրող և հաղորդավար Նաիրի Հոխիկյանը անդրադարձ է կատարել Կարսի պայմանագրի կնքման հարյուր ամյա տարելիցի հետ կապված տարբեր խոսակցություններին. «Հայ հանրության մեջ ակտիվորեն շրջանառվում է խոսակցություն, թե 2021 թվականի մարտ ամսից հետո լրանում է Մոսկվայի,

այնուհետև Կարսի պայմանագրերի կնքման 100 տարին, ու եթե Ռուսաստանը այն չվերակնքի Թուրքիայի հետ, ուրեմն Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասը իրավունքի ուժով կվերադարձվի ՀՀ-ին, այսինքն՝ մեզ։ Պատմաբանները և քաղաքագետներն, իհարկե, այժմ հեգնանքով կժպտան, սակայն ինքս ստիպված եմ լայն հասարակությանը ներկայացնել այն իրողությունը,

որը կա մեր շրջապատում։ 1․ Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի ու Քեմալական Թուրքիայի մեջ ստորագրվել է 1921թ․ մարտի տասնվեցին, որով հայկական տարածքների մեծ մասը անօրինական կերպով հանձնվել է Թուրքիային։ Փաստացի տեղի է ունեցել առևտուր մեր հաշվին՝ բոլշևիկների (չշփոթել ռուս ազգի հետ) և թուրքերի միջև։ Այդժամ միջազգային իրավական սուբյեկտ չէին ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ

Քեմալական Թուրքիան, ուստի պայմանագիրը իրավական ուժ չունի։ 2․ Դրան հաջորդած մյուս նմանատիպ պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի հոկտեմբերի տասներեքին՝ Կարսում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև՝ ՌԴ-ի մասնակցությամբ։ Այդ պայմանագիրը նույն Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր։ Դրանով ի վերջի Թուրքիային են հանձնվել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ ու Սուրմալուի գավառը՝

ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։ ՀՀ-ն կորցրեց իր այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը։ Կարևոր է տեղյակ լինեք, որ Կարսի պայմանագիրը ևս անօրինական է, քանի որ ստորագրող որևէ պետություն այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված չէր, ուստի պայմանագիր կնքելու իրավունք չուներ, ավելին, այդ պայմանագրերը

անգամ չեն վավերացվել ստորագրող երկրներում (բացառությամբ Թուրքիայի)։ 3․ Շրջանառվող թեզը, թե 2021 թվականին լրանում է այդ պայմանագրերի գործողության հարյուր տարին, և դրանք պիտի վերակնքվեն, ԿԵՂ-Ծ ՕՐԱԿԱՐԳ Է, որը նպատակ ունի շեղել հայ հանրությանը այսօրվա գլխավոր խնդիրներից։ 4․ Մոսկվայի պայմանագիրը, դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001)

ուսումնասիրությամբ, կնքվել է քսանհինգ տարի ժամկետով։ 1921-ից 25 տարի հետո դառնում է 1946 թվականը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջև որևէ պայմանագրային թարմացում չի կատարվել, քանզի նոր էր ավարտվել 2-րդ համաշխարհային պшտ երшզմը, իսկ նշված երկրները բшր իկшդի տարբեր կողմերում էին։ Նույնը վերաբերում է նաև Կարսի պայմանագրին։ ՈՒՍՏԻ․ Կարսի ու Մոսկվայի

պայմանագրերը ժամկետանց են արդեն 75 տարի, ու չկա նշված պայմանագրերի գործողության ժամկետի հարյուր տարի երևույթ։ Կրկնում եմ, դա կեղծիք է, որը նպատակ ունի շեղել հայ հանրության ուշադրությունը այսօր կատարվող шղե տшլի երևույթներից։ ՈՎՔԵ՞Ր ՈՒ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ․ Կարող եմ ենթադրել՝ որ աղբյուրներից են շրջանառության մեջ դրվել նշված պայմանագրերի ավարտի վերաբերյալ ոգևորող լուրերը։ Ոնց միշտ՝

հենվելով ամբոխավարության սկզբունքների վրա՝ Հայաստանի Հանրապետության համար պատասխանատու պաշտոնյաները փորձում են հանրության քիչ տեղեկացված, ոչ մասնագետ, զգացմունքներով առաջնորդվող մասին шպш կողմնորոշել, ապագայի վառ երազանքների իրականացման տեսլականով խաբել, որ հանրությունը աչք փակի այսօրվա աղե տալի

իրողությունների վրա։ Մարդկանց հաճախ ասում են, ոէ Արցախի տարածքների մեծ մասի կորուստը ի՞նչ է, դուք տեսեք, թե մի քանի ամիս հետո ինչպես են մեզ տալու Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Մասիս սարն ու մնացած տարածքները։ Նման շքեղ խոստումներ լսող միջին վիճակագրական, անտեղյակ հայը, բնականաբար, աչք կփակի այսօրվա խնդիրների վրա, չի ըմբոս տանա Հայաստանի

Հանրապետության Սյունիքի մարզի, մյուս սահմանամերձ մարզերի որոշ տարածքներ, Արցախից հսկայական հողեր թշ նամուն հանձնելու դեմ՝ հույսեր փայփայելով՝ վաղը տեր է լինելու իր պապենական մյուս հողերին, ոչ մի բան, որ պիտի զn հшբերենք Արցախը։ Ավելին՝ այդ հողերը մեզ տալու են ռուսները, առանց կռ վի․․․ Ինչպիսի՜ տրամաբանություն։ Սիրելի հայրենակիցներ, որ

հերթական անգամ ազգովի չհայտնվենք խաբված վիճակում, նախ պիտի վստահ լինեք՝ Կարսի և Մոսկվայի պայմանագրերի մասին մեծ խոստումներ տվող ու 2021 թվականը պատմական հողերի տարի անվանող մարդիկ ձեզ առնվազն հիմարի տեղ են դնում։ Նման պաշտոնյաներին պիտի ուղարկել գրnղի ծnցը և իմանալ մեկ ճշմարտություն՝ ՉԿԱ ԿԱՐՍԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ, ԴԱ ԿԵՂԾԻՔ Է։ Թուրքիան այսօր նույնպես շարունակում է

պահանջել, որ ՀՀ-ի ճանաչի Կարսի պայմանագրի օրինականությունը։ Չեմ բացառում, որ Հայաստանը 2021 թվականին կարող է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին և Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակին վավերացնել այն։ Այ, այդ դեպքում մենք պետք է հավերժ մոռանանք մեր պատմական հողերին օրինական կերպով տեր լինելու հնարավորության մասին։» , – գրում է Նաիրի Հոխիկյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *