Կրտսեր սերժանտ Արսեն Խաչատրյանը զո հվել է մար տի դաշտում՝ իր ընկերների կյանքը փր կելիս։ «Եղբայրս և իր զի նակից ընկերները շրջափ ակման մեջ են ընկել, 1 այլ սերժանտի խնդրել է, որ նորակոչիկներին այդտեղից տանի, քանի որ վստահ է եղել, որ ոչ ոք չի փր կվելու, եթե մնան էդտեղ։ Արսենը և պայմանագրային 2 զի նծառայող մնացել են շրջափ ակման մեջ։ Ինքն էլ կարող էր

գալ, փա խչեր, սակայն ինքը հպարտ էր, կյանքում այդ քայլին չէր գնա, ինքը իր դիրքը չթողեց։ Մինչեւ սերժանտը մյուսներին տարել և հետ է եկել, եղբայրս և մյուս երկու պայմանագրայինները զո հվել էին»,- NEWS.am– ի հետ զրույցի ժամանակ պատմեց Արսենի մորաքրոջ աղջիկը՝ Աննան։ Արսենը բանակ էր զո րակոչվել 2019թ-ի հուլիս ամսին։ Ժամկետային զին ծառայողը Մարտունու շրջանի առաջնային դի րքերում էր, թ եժ մար տերի կիզակետում։ Թշ նամու հրազ ենային գնդակը

թիկունքից մա հացու հար ված էր հասցրել Արսենի սրտի վրա։ 19 տարեկան Արսենը 2 ավագ եղբայր ունի։ Նա իր մար տական ընկերներին ասել է՝ դուք գնացեք, մտածելով, որ ինքը իր ծնողների վի շտն ամոքող եղբայրներ ունի։ «Իմ եղբայրը չի մա հացել իրականում, այլ նա անմա հացել է։ Ասում
են, ոդ մ ահ իմացեալ անմ ահություն է, որ իմ Արսենը գիտակցված ձևով գնաց դեպի անմա հություն՝ հավատալով, որ հաղթելու ենք»,- շեշտեց

Աննան։ Տասնինը տարեկան Արսենը պլանավորում էր ծառայությունից հետո ոսկերչություն սովորել։ Հարազատները Արսենին ոչ մի անգամ չեն տեսել ընկ ճված, նա բոլորին ուրախություն պատճառողն էր։ «Ինքը կյանքով լի էր, բոլորի հանդեպ հոգատար, սիրալիր։ Պաշտում էր Իր մամային։ Իրեն բանակ ճանապարհել ենք ուրախությամբ, ոչ մի անգամ չէինք մտածի, որ այս կերպով ենք իրեն հետ ընդունելու, քանի որ ինքը ճարպիկ էր, նույնիսկ պատ երազմի թ եժ օրերին ես չէի

անհանգստանում՝ համոզված էինք, որ իրեն ոչ մի բան չի լինելու, թեեւ վերջին օրերին ձայնում նկատում էինք տագ նապ , սակայն իրեն, երբ հարցնում էինք, թե, օրինակ, ի՞նչ կրա կոցի ձայն է, մեզ հանգստացնում էր էն ձեւով, որ իրոք հավատում էինք իրեն»,- պատմեց Աննան։ Արսենը զո հվել է հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ին նրան հողին են հանձնել հայրենի Ներքին Գետաշեն գյուղում։ «Ներքին Գետաշեն գյուղի ամենամեծ սրտով զինվորը իր սիրտը հայրենիքին Նվիրեց…»,- ասաց Աննան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *