Միացյալ Նահանգների Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն ու Ջեքի Սփիերը մարտի տասնվեցին ներկայացրել են բանաձև, որ հորդորում է Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020թ.-ի պատ երազմի ժամանակ գե րեվարված բոլոր

ռազ մագ երիներին ու քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 31 անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևի մեջ նշվում է, որ նոյեմբերի իննին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գե րիներին, և թեպետ ՀՀ-ն ամբողջությամբ կատարել

է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազ մագե րիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գե րի պահելու իր ցանկությունը: Տվյալ Բանաձևի եզրափակիչ հատվածում ասվում է. «Ներկայացուցիչների պալատը հորդորում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազ մագե րիներին և գե րեվարված

քաղաքացիական անձանց, կոչ է անում նաև ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում ո. ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, գործել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե ինչքան էական է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ին հայտարարության ու միջազգային իրավունքի՝ շուտափույթ ազատ արձակելու բոլոր

ռազ մագե րիներին ու գե րեվարված քաղաքացիական անձանց»: Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի վերջին պատե րազմից ավելի քան հարյուր օր հետո հարյուրավոր հայ զի նծառայողների և քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը: «Ադրբեջանը պարտավոր է

շուտափույթ ազատ արձակել այս գ երիներին, որքան ուշացնի դա, էնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների ու մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանը արդեն իսկ մե ղավոր է վերջին պատ երազմում գործած սարս ափելի վայ րագությունների համար, ու սա էլ ավելի է խորացնում հարցը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ

Միացյալ նահանգները բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գե րիների վերադարձը: Բիլիրակիսի գնահատմամբ՝ Արցախյան պատե րազմից ամիսներ հետո հայ ռա զմագերիներին փակի տակ պահելու ադրբեջանական կողմի քայլը Ժնևի կոնվենցիայի ու միջազգային օրենքի հստակ խա խտում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *