Մի օր կգամ, կգրկեմ, կնայեմ ծովակ աչքերիդ ու կասեմ՝ ԲԱԼԵՍ, ոնց էի կարոտել։ Ներիր ինձ ՈՐԴԻՍ, որ… Հերոս Մխիթար Գալեյանի մոր անչափ հուզիչ գրառումը

Աստղ Գալեյանն իր էջում գրել է. Ժամանակը բուժում է վերքերը։ Չէ սա այդ դեպքը չէ, չէ սա չի վերաբերվում զավակ կորցրած ծնողին, սա այն ցա վն է, որի հետ երբեք էլ չես հաշտվի ու ժամանակն անզոր է ցա վդ մեղ մելու համար։ Երեխայի

կորստի ցա վը օր օրի ավելի է սաս տկանում, քեզ տան ջում է, սղոսկում հոգուդ խորքը, կրծում հոգիդ ու հետզհետե քեզ հալումաշ անում, մի բուռ դարձնում։ Կարոտի դեմ չկա դեղ և դարման, այն միշտ ամենուր ինձ հետ է ՄԽԻԹԱՐ անունով։ Չկա մի

պահ, որ իմ մտքերի մեջ չլինես ՏՂԵՍ, խոսում եմ քեզ հետ տանը թե դրսում, քնած թե արթուն։ Չի հանդարտվում հոգիս, հոգիս փոթորկված ծովի է նման։ Չգիտեմ ինչքան և մինչև երբ կտա ռապեմ,

բայց մի օր կգամ, կգրկեմ ես քեզ, կնայեմ ծովակ աչքերիդ և կասեմ ԲԱԼԵՍ ոնց էի կարոտել։ Ներիր ինձ ՈՐԴԻՍ, ներիր որ ես ապրում եմ իսկ ԴՈՒ ոչ, ներիր, որ դու չես ապրում, սակայն ապրում են աղբակույտ հիշեցնող թրքահպատակ ժե խեր։ ՆԵՐԻՐ ինձ ՈՐԴԻՍ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *