Նիկոլ Փաշինյանը կարողանում է ժողովրդին հասու լեզվով խոսել, որքան էլ ընդդիմությունը փորձում է այդ խոսքից կառչել, միևնույնն է..․ Դավիթ Գյուրջինյան. «Ներկայիս իշխանության և ժողովրդի մտածումները հիմնականում համընկնում են, իշխանության ընտրած լեզվամիջոցները ժողովրդի սրտին մոտ են․ այդ են

վկայում հանրահավաքների, սոցիալական ցանցերի մեջ արտահայտված տարբեր դրսևորումներ։ Վարչապետը կարողանում է ժողովրդին հասու լեզվով խոսել, որքան էլ ընդդիմությունը փորձում է այդ խոսքից կառչել»,- Factor TV-ի հետ զրույցի ընթացքում նման կարծիք է հայտնում լեզվաբան,

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է հաջողվում իշխանությանը ու ընդդիմությանը լեզվական արդյունավետ հաղորդակցություն հաստատել ժողովրդի հետ։ Ինչ վերաբերում է ընդդիմության հռետորաբանությանը, ապա լեզվաբանը նկատում է,

որ այդ շարքերը համալրում են ժողովրդից եկած մարդիկ, փորձառու քաղաքական գործիչներ, նախկին իշխանավորներ, միևնույն ժամանակ ընդգծում․ «Ընդդիմությունը չկարողացավ իր խոսքով ժողովրդին գրա վել, ունեցավ կարևոր սայթաքումներ, որոնք ժողովուրդը երբեք չի ների։ Ընդդիմությունը պիտակավորեց իշխանության

կողմնակիցներին, երբեմն էլ՝ ամբողջ ժողովրդին»։ Դավիթ Գյուրջինյանը խոսում է նաև սոցիալական ցանցերի և մեդիայի մեջ մեծ տարածում ունեցող հայհոյանքների վերաբերյալ։ «Մարդիկ իմացան ազատության մասին և սկսեցին չա րաշահել այն, չհասկացան դրա գինը։ Նախկինում նրանք բնազդական վախ ունեին,։ Ես կուզենան, որ այսօր

ներքին գրաքն նությունը կրթվածությամբ պայմանավորված լիներ»,- ասում է նա։ Մեր զրուցակիցը անդրադարձ է կատարում նաև Ազգային Ժողովի պատգամավորների լեզվամտածողությանը ներկայում ու նախկինում․ «Որակական տարբերությունն պարզ է։ Բնականաբար, պիտի ձգտել ավելիին։ Լեզվի

կոմիտեն մի քանի նամակ- ամփոփագիր է ուղարկել պատգամավորների խոսքում հաճախ նկատվող սխալների հետ կապված․ դրանց մեջ մեծ թիվ են կազմում օտար բառերը»։ Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *