Կարին Տոնոյանն իր էջում գրել է. Ո՞Վ ԿԲԵՐԻ ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼԻՆ…. ՀԻՇԵՔ ՀԱՅ. ԺՈՂ. ՀԵՔԻԱԹԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՔՐ ՏՂԱՆ:
Ամբողջ սոցցանցերը հեղեղված են հարցուպատասխանով՝ ո՞ւմ ընտրել… ոմանք նախապես արդեն իրենց արդարացնում են՝ «…պետք է ընտրել նախկիններից, նրանք գոնե փորձառու են, կապեր ունեն…»: Նորից եմ ասում՝ մի քիչ շատ կարդացեք մեր էպոսը և հեքիաթները.

«Հազարան բլբուլը» հայ. ժող. հեքիաթում էլի չոր ացել էր արքունական այգին՝ պետությունը, ու միայն հազարան բլբուլը կարող էր փրկել այն, վերադարձնել նրա կենսունակությունը: Թագավորի 3 տղաներից միայն փոքրը ընտրեց դ ժվարագույն ճանապարհը, սպ անեց 3 դ ևերին և բերեց Հազարան բլբուլին: Մյուս 2-ը՝ առավել փորձառու ավագը և միջնեկը, նրան խա բեությամբ հորը

գցեցին և իրենք բերեցին թագավորին տվեցին հրաշագործ թռչունին… սակայն թռչունը չերգեց…. մինչև փոքր տղան նորից չվերադարձավ… Հիմա դուք ուզում եք նորի՞ց ավագի և միջնեկի ձեռքը տալ մեր երկիրը… ուշքի եկեք, մենք ընդամենը կկրկնենք հեքիաթը՝ ժամանակ կտանք երկու եղբարներին նորից խ լելու մեր վերակերտման հնարավորությունը, նորից ժամանակ փչա ցնելու

հնարավություն չտաք նրանց, պետք է հավատալ ՓՈՔՐ ԵՂԲՈՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐ ՈՒԺԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՏՈՒ ՈՒԺԻՆ։ Ի վերջո հասկացեք՝ մեզ ամեն անգամ Տիեզերքը պա տժում է հենց սխ ալ ընտրության արդյունքում գործված մե ղքերի համար:
ՄԻ ԱՆԳԱՄ ԳՈՆԵ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԴԱՐԱՎՈՐ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆԸ՝ ՀԵՔԻԱԹ ՈՒ ԷՊՈՍ ԿԱՐԴԱՑԵՔ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *