Սաուդյան Արաբիան Թուրքիայի տնտեսությանը միլիոնավոր դոլարի վն шu է հասցրել: Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների հանդեպ բn յկnտն ու սահմանված шրգ ելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա:

Հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում առավել ցածր ցուցանիշն գրանցվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսին: Նշվում է, որ եթե 2020թվականի նոյեմբեր ամսին

ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194 մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր: Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի մեծագույն առևտրային գործընկերներից 1-ը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա

արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 մլրդ դոլարի։ Հիշեցնենք , որ 2020 թվականից Սաուդյան Արաբիան шրգե լք էր դրել թուրքական արտադրանքի ներկրումը թագավորություն: Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թուրքիայի իշխանություններին հայտնել էր, որ երկիրը չի ընդունի

սննդամթերք, ինչպիսիք են `թռչնամիսը, ձուն, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների միսը, կաթնամթերքը, ծովամթերքները, մեղրը ու նմանատիպ շատ ապրանքներ Թուրքիայից:Սաուդյան Արաբիան նաև 1,5 մլն-ի հասնող իր երկրի զբոսաշրջիկներին шրգե լք սահմանեց, որ այլևս

չգնան Թուրքիա: «Կարծում եմ քսան մլրդ դոլար վն шuից բացի , մոտ 1.5 մլպ սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու шր գելքը նույնպես մեծ գումար կկազմի , այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից: Ինձ թվում է այս ամեն ինչը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա:Սաուդյան բոլոր բնագավառների հազարավոր

ներդրողների ներմուծմամբ զբաղվող ընկերություններին ու զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին հստակ ասվել է , որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ , ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանն ու մեր ազգին: Այս պահին ամբողջովին դադարեցված է », – հայտնել էր Սաուդյան Արաբիայի պալատների խորհրդի ու Ռիադի պալատի նախագահ՝ Աջլան Ալ-Աջլան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *