Մենք ծրագրում ենք… Հնդկաստանի նոր ծրագիրը՝ նոր հնարավորություն Հայաստանի համար. ահա, թե ինչ է պատրաստվում անել

Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի Հանրապետության միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա ու Եվրոպա, շրջանցելով Պակիստանը և Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան , գրել է Փույա Հոսեինը:
«Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար

նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի և Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», – հայտնել է դեսպանը: Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ և ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռա զմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի

համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ ու տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բե ռնման և բեռնա թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100 հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ:

Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Չափազանց էական է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պա տժամիջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական

ներդրումով, ու Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ նավահանգստի շա հագործումը տաս տարով վարձակալությամբ հա նձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով

Պակիստանը: Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով ու Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական ու Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած հակասությունները, որի

պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, բացառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խո չընդոտում:
Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում

է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով: Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների և շա հերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել և դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային ու միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից: