Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է. Սոցցանցերը կարող են հանրային կարծիք ձևավորել, սակայն լինել Երկիր կառավարելու գործիք՝ երբեք: Մենք մի անգամ դա անտեսեցինք ու ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Մոտ 3 տարի առաջ դրսից պար տադրված հանրային կարծիքի ազդեցության տակ մեր երկրում իշխանության եկան մարդիկ, ովքեր, ինչպես սոցցանցերում, այնպես էլ որոշ զանգվածային լրատվամիջոցներում տարիներ

շարունակ ու հետևողականորեն իրականությունը ներկայացնելով միայն և միայն գոր շ գույներով, հանրությանը դարձրին <<հե ղափոխական>>… Այսօր էլ նույնն է: Պառա կտված հասարակության տարբեր շերտեր, մասնավորապես, ֆեյսբուքյան հարթակում, մր ոտում են մեկը-մյուսին, իրականությունը ներկայացնում այնպես, որը բխում է

ոչ թե պետության, այլ նե ղանձնական շ ահերից… Եվ դա արվում է մտածված ու, որ շատ վտա նգավոր է, հիմնականում իշխանության եկած, սակայն իրենց անհեռատես քայլերով ամեն ինչ տա պալած անճարակների կողմից: Համատարած ս տի ու ապատե ղեկատվության տարածման միջոցով նրանք Երկիրը դարձրել են <<գլադիատորական

խաղերի>> թատերաբեմ, որտեղ կողմերը իրար ոչնչ ացնում են միմյանց վար կաբեկելու ու ստ որացնելու ամենատարբեր միջոցներով, իսկ <<խաղերի>> կազմակերպիչն իր դիտակետից հետևում ու հաճույքով շարունակում է վայելել Երկիրն ավ երող <<խաղը>>:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *