Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կյանքիս ամենատ խուր օրը 10.11.2020. Արցախից Հայաստանի Հանրապետություն պա տերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցու նքով, տ խրությամբ, վր եժի մո լուցքով, քանզի ես իմ ջոկատով պա տերազմի առաջին իսկ օրվանից եղել եմ առաջն ագծում ու

պաշտ պանել եմ հայրենիքս։ Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանի որ չեմ ուզեցել թիկունքում ստեղծել լարվ ածություն. կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների և ավտ ոմատի կրա կից վախեցածների քոմմենթները և մտքումս տաս հարկանի հայ հոյանքներով հա յհոյում եմ ձեզ: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը այդ

օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է, թե ինչու՞ հասանք այդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ։ Փաշինյանի ստորագրությունը փրկեց ամբողջ Արցախը հանձնելուց ու բազում զո հեր տալուց։ Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց երեք շրջան, ապա մյուս երեք շրջանը ու Շուշին, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» ու հին «օլիգարխիկ» ռեժիմի ջա նքերի շնորհիվ, քանի որ

նշածս շրջաններում չէր մատակարարվում ուտելիք, անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք և այս այն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար ու գիտե՞ք ինչու, քանի որ բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։ Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, անգամ գեներալի ուղեկցությամբ, և իրենք փախնում էին այնտեղից՝ թողնելով զո րքին թշ նամու ար կերի հետ մենակ։ Այս ամենի մասին բարձրաձայնել եմ

Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։ Այս ամենի մասին զեկուցել եմ ԱԱԾ, տվել եմ հստակ անուններ ու եթե նշածս վի ժվածքներին չձ երբակալեն և չպա տժեն, ապա պա տժելու եմ ինքս, որովհետև թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով հարյուրավոր մարդիկ են զո հվել, պետք է պատասխան տան։ Այո՛, իշխանությունը ևս ունի սխալներ, սակայն դրանք ոչ մի կերպ չի կարելի

կապել «պա րտություն» ու «դա վաճանություն» բառերի հետ, քանզի նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում ու եթե իշխանությունը սխալվել է այդ հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առա ջնագծում նշանակված անձանց շրջանակն ու ինձ լռեցնել ցանկացող ՀՀ-ից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն ազգանունները ևս զեկուցվել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ։ Բռ նվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *