ԱՄՆ նախագահ Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղաս պանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին նշում է Սպիտակ տան խոսնակը: «Որպես նախագահի թեկնածու՝ Ջո Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք մա հացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա

այնժամ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սար սափելի փաստի առթիվ: Եվ մենք մշտապես հարգելու ենք այս մեծ ող բերգությունից հետո հայ ազգի ցուցաբերած տոկունությունը: Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղ ել հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, վստահեցնելու, որ նման կn տորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր

բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշում է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ ու հանրապետական սենատորներ: Մենենդեսը նամակի մեջ Բայդենին հիշեցրել էր, որ նախկինում, այդ թվում ու 2020թ-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը: «Մենք Կոչ

ենք անում՝ նույնը կատարել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սա րսափելի ճշմարտությունը»,- նշված է նամակում: Սենատորը հիշեցրել էր, որ 2019թ-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020թ-ի ապրիլին
նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին

համապատասխան բանաձևեր, որով 1915թ-ի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղաս պանություն: Նա նշել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը: Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունից հետո քաղաքագետ և քաղաքական խորհրդատվություն տրամադրող առաջատար Eurasia Group-ի և

համաշխարհային հարաբերությունների լուսաբանումը կատարած GZERO Media-ի նախագահ Յան Բրեմերը
հայտարարել է, որ Սպիտակ տան իր աղբյուրը հաղորդել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կո տորածները ճանաչել որպես ցեղաս պանություն: GZERO Media-ի մեջ հրապարակած բացառիկ տեսանյութում Բրեմերը, անդրադարձ կատարելով Սպիտակ տան խոսնակի

հայտարարությանը, պատմել է. «[Սպիտակ տան] խորհրդականներից մեկը, իմ հարցին, թե արդյոք հաստատում է, որ ցեղաս պանության ճանաչում կլինի, ասաց ինձ, որ դա նա է, ինչ ինքը (խմբ.- Ջո Բայդենը) խոստացել է որպես թեկնածու, և այդ քաղաքականությունն առաջ է գնում: Սպիտակ տան մեկ ուրիշ պաշտոնյա, անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Ցեղաս պանության հիշատակի օրը արվելիք հայտարարությանը, ինձ ասաց, որ Բայդենը խոսքի

մարդ է: Ուստի այս պահին ակնհայտ է, որ նա լինելու է առաջին ԱՄՆ նախագահը, որը կանի դա»:
Յան Բրեմերը շեշտել է, որ անկասկած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սա ուղղակի կատ աղեցնելու է: Նա հիշեցրել է, որ Ամերիկայի ու Թուրքիայի մեջ հարաբերություններն առանց այն էլ վերջին շրջանում լավ վիճակում չեն, հատկապես

Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակահրթ իռային համակարգեր գնելու հետևանքով: «Անկասկած, ցեղաս պանության ճանաչումը շատ ավելի է բարդացնելու վերականգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Անկարան իրենց ավելի մե է զգալու, դրանից բացի, նրանք հիմա հսկայական տնտեսական ճնշ ման տակ են»,- նշել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *