Մեկին հետաքրքիր է՝ ես ինչքան գումար եմ վաստակում փոստերիս համար… Հետաքրքրասերներին կպատասխանեմ. Ստանում եմ… Արթուր Միրզոյան։ Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ,որտեղ ասվում է հետևյալը. Ականջիս ծայրով լսում եմ մեր քաղաքում իմ մասին պտտվող բամբասանքները: Մեկին հետաքրքիր է ,թե ես ինչքան փող եմ

վաստակում փոստերիս համար ու ինչքան եմ ինքս վճարում դրանց հավանումների և տարածման համար ու, որ ամենակարևորն է՝ ո՞վ է իմ թիկունքում կանգնած: Հետաքրքրասերներին կպատասխանեմ.
Ստանում եմ զրո դրամ և հետևաբար նույնքան էլ վճարում եմ իմ ընկերներիս և հետևորդներիս: Ես էլ շատերի նման ունեմ վարկեր, պար տքեր, բայց

չունեմ սեփականություն և մեքենա: Իսկ թե ո՞վ է իմ թիկունքում կանգնած, կպատասխանեմ աֆորիզմի տեսքով.Կանգնիր ճշտի թիկունքում, որ քո թիկունքը լինի անս ասան: Չհասկացողների համար պարզաբանեմ. Իմ թիկունքում ժողովուրդն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *