Դավիթ Ղամբարյանն իր էջում գրել է. Շոյգույի հայտարարությունը փաստում է, որ Արցախի վրա ադրբեջանի հար ձակումը հենց ռուսաստանի համաձայնությամբ և հովանավորությամբ է կատարվել, այսքանից հետո մեզ մնում է․․․ Շոյգույի հայտարարությունը այն մասին, որ ՌԴ-ն թուրքիայի հետ հրաշալի են գործել Արցախը ադրբեջանին

հանձնելու հարցում, փաստում է, որ Արցախի վրա ադրբեջանի հար ձակումը հենց ռուսաստանի համաձայնությամբ և հովանավորությամբ է տեղի ունեցել: Ու եթե մենք էսօր ազգովի փո թորկված ենք տեղի ունեցածի հետևանքներից, ռուսները և թուրքերը շատ գոհ են իրենց արարքից, ուղղակի ցնծության մեջ են և թքած ունեն, թե մեր զո հերի և վի րավորների, թե արցախի այսօրվա վիճակի և, թե

առհասարակ հայ ժողովրդի ու Հայաստան պետության վրա: Այսքանից հետո, զարմանում եմ, որ ՀՀ-ում դեռ կան ուժեր, « մարդիք», ովքեր փորձում են համոզել, որ մեր ժողովրդի փրկ ությունը ռուսաստանի հետ եղբայրությունն է, ասել կցանկանան, ռուսաստանի կազմում գտնվելն է: Դրանք ՀՀ-ի բաղդասարովներն և կուրղինյաններն

են… Մեծ հաշվով, ինչ տարբերություն կա կուրղինյանների, բաղդասարովների, սիմոնյանների և վզգոների ու ծառուկյանների միջև, երկուսն էլ ՀՀ-ի անկախ պետականության կոր ծանումն են ցանկանուք: Շոյգույի այդ հայտարարությունից հետո, ՀՀ-ին մի բան է մնում անել: Միավորված ազգերի կազմակերպությանը, բոլոր առաջադեմ և հզոր երկրներին դիմել պաշտ պանության ներքո առնել

Հայաստանը և Արցախը , միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել տարածաշրջան ու պահանջել ռուսաստանից Հայաստանից ու Արցախից հանել ռուսական զորքերը: Հակառակ պարագայում ռուս- թուրքական միությունը մի օր էլ նույն խաղը Հայաստանում կխաղա , պետությունը կդարձնեն առևտրի առարկա ու ինչ էլ, որ ցանկանան կպարտադրեն ՀՀ-ի իշխանություններին, անկախ այն բանից, թե ովքեր են իշխում Հայաստանում …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *