Նարին Փայլակյանն իր էջում գրել է. ՀԻՇԵՑՈՒՄ 2• ՈՒ սրանք գալիս են հայրենիքը փրկելու՞։ Տող առ տող կարդացեք, հիշե’ք թե ռոբասեռժիկները ոնց մաս մաս վաճառեցին Հայաստանի բոլոր ռա զմավարական օբյեկտները, մեջ մեջ արեցին և հոշ ոտեցին հայրենիքս։ Սրանց չկա ներում։ Դեռ հետ գալու հույսեր են փայփայում։ Երբե’ք Մենք ամեն
բան հիշում ենք և կհիշացնենք։ 2•#Հայաստանի_ էլեկտրական_ ցանցեր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000

թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Կառավարության որոշման համաձայն նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով: ՀԷՑ-ը օտա րելու մասին որոշումը ընդունելու պահին կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահը այդ պահին Ռոբերտ Քոչարյանն էր: Չնայած մրցույթին բնագավառում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց օֆ շորային Midland Resources Holding LTD

ընկերությունը, որն էլ գրանցված է Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է և Կանադայի քաղաքացի։ 2002 թ-ի օգոստոսի 26-ին։ Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության մեջ կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Այդ պայմանագրի համաձայն՝ Midland Resources-ը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ
ընկերությունը գնահատել էր 37 մլն դոլար: Դրանից զատ, մասնավորեցնողը փոխհատ ուցելու էր նաև էլեկտրական ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պիտի վճարեր ընդամենը տասներկու միլիոն տասնհինգ հազար դոլար։ Հետագայում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց քաղաք

Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 մլն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու վերաբերյալ: Ավելի վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը,

չմասնակցելով սակագնի մասին քննարկումներին ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ ՀԾԿՀ-ում, սպ առնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պա հանջը չկատարելու պարագայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր Երևան քաղաքում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբեր ամսին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց

կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը:Ըստ Պայմանագրի՝ Կիպրոսում գրանցված, օֆ շորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ ըստ սեփական գրության:

«Հետքի» ուսումնասիրությունները ճշտել էին, որ 2 ընկերությունների հետևում էլ կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: 2015
թ-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ը ամբողջությամբ գնելու վերաբերյալ՝ խոստանալով 1 տարի շարունակ սուբսի դավորել կառավարության հետ

համամասնորեն, փոխհա տուցել բարձրացված և մինչև 2015 թ-ի օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր
բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պար տքը, որն էլ ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 մլն դոլար: 2017 թ-ի ապրիլի 14- ից, պաշտոնական տվյալների համաձայն, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70 % ու LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30 % բաժնեմասերով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *