Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող ու իշխանամերձ լրատվամիջոցներին մեղա դրել է կե ղծ լուրեր հրապարակելու մեջ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահո գnւթյnւն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազ դել երկրում 2022թվականին կայանալիք

ընտրությունների արդյունքների վրա: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիան «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», ինչը կարծում է, որ անընդունելի է Ֆրանսիայի համար: «Սրանք (իմա՝ լուրերը-խմբ.) գրավոր են: Սպա ռնալիքները չեն կատարվում քողարկված ձևով»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է կարևոր գործընկեր անվտ անգության և միգրացիայի

ոլորտներում։ Մակրոնը թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդա կներ է նկատում։ Ըստ Մակրոնի՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսիք արել է Թուրքիան։ Օրինակ՝ զին յալների ու սպառազի նnւթյան տեղակայում Լիբիայում ու «ոչ բարեկամական գործողություններ Արևելյան Միջերկրականում»: Նրա խոսքով՝ իսլամի վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերին արած իր

հայտարարությունները խեղա թյnւրվել են Թուրքիայի կողմից: Նշենք, որ Անկարայի ու Փարիզի միջև դիվանագիտական լարվա ծnւթյnւնը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հnգեբnւյժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր

վերաբերմունքի համար։ Մակրոնը, անդրադառնալով նաև այդ թեմային, հայտնել է, որ իր երկրում շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել ու որ երբեք իրենք չեն ընկ րկելու: Հիշեցնենք նաև, որ թուրք-ֆրանսիական ճգն աժամին Թուրքիայի նախագահն իր քաղաքացիներին կոչ էր արել բո յկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին

մեղա դրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։ Էրդողանին բար կացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *