«ԱՄՆ-ն մինչ օրս բավական ջա նք չի գործադրել տեղահա նված արցախցիներին աջակցելու համար» .ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես։ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի թեկնածու Սամանթա Փաուերին հարց է ուղղել Ղարաբաղի տեղահա նված բնակչության, ԱՄՆ-ի

կողմից աջակցություն ցոցաբերելու հարցով:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դա տի հանձնախումբը, ներկա գտնվելով Փաուերի թեկնածության հաստատման լսումներին՝ սենատորն ասել է. «Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի առաջ ծառացած մար տահրավերներին, որոնք ի հայտ են եկել աշնանը Թուրքիայի, Ադրբեջանի հարձ ակnւմներից հետո: Կարճ ժամկետներում ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է տեղահ անված բնակիչներին օգնել սնունդ,

ջուր ու կացարան հատկացնելու գործում, սակայն ես մտահ ոգված եմ առ այն, որ ԱՄՆ-ն բավական ջա նքեր չի գործադրել մինչ օրս ու ակնկալում եմ Ձեզանից լսել այդ մասին»: Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները մինչև մարտի քսանհինգը հարցեր են ուղղելու Սամանթա Փաուերին ԱՄՆ ՄԶԳ-ի առաջնահերթությունների մասին: Հիմնվելով նրա պատասխանների վրա՝ հանձնաժողովը կքվեարկի նրա թեկնածության հաստատման շուրջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *