Այսօրվա մեր փոքրիկ տաղանդը 10 տարեկան Կարինա Իգնատյանն է։ Գեղեցկուհին մասնակցում է Ռուսաստանի «Голос Дети» շոուին «Just the two of Us» երգով։ 10-ամյա հայուհին երգեց ջազ ժանրի մեջ, սակայն ռոքային ոճով, որն ի դեպ շատ դժվար

է։ Փոքրիկ աղջնակի կատարումը շատ դուր եկավ և ժյուրիի անդամներին, և հանդիսատեսին։ Նշենք նաև, որ Կարինան 2019թվականին ընտրվել էր Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մեջ ներկայացնող «Colours of Your Dream» երգով (Ավետ Բարսեղյանի

ու Մարգարիտա Դորոշևիչի խոսքերը, Տարաս Դեմչուկի երաժշտությունը): Իգնատյանի թեկնածությունը ընտրվել էր ՀՀ Հանրային հեռուստատեսության եթերի ընթացքում՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»նախագծի շրջանակներում ։ Նա եզրափակիչ փուլից հետո

վաստակել էր 138 միավոր ։ Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմի մեջ են բնագավառի առաջատար մասնագետներ, իսկ միջազգային մանկական ժյուրիի կազմի մեջ են նախորդ տարիների «Մանկական Եվրատեսիլ» երգի

մրցույթի մասնակիցները: Նաև ցանկանում ենք նշել, որ Ռուսաստանի 1-ին ալիքի «Голос дети» շոուի մասնակից Կարինա Իգնատյանը դարձել Է «Միսս Էթնո» մրցույթի հաղթողը Կլուգայի մարզում:Իսկ հիմա վայելեք 10-ամյա հայուհու հիանալի կատարումը. Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *