Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանն ու այլ անվանիներ միացել են Հայոց Ցեղաս պանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Բայդենին ուղղված կոչին. Ամերիկյան ռեալիթի նախագծերի աստղ ու գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները և նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դա տի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից

Հայոց ցեղաս պանության ճանաչմանը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ ընդունելով Հայ դա տի ԱՄՆ հանձնախմբի մա րտահրավերը՝ նրանք ինստագրամյան իրենց էջի մեջ հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղաս պանությունը» գրությամբ լուսանկար՝ իրենց հերթին դրա վրա նշելով 5 մարդկանց, ովքեր այդպիսի հրապարակում պետք է կատարեն իրենց էջերի մեջ: Ակցիային

մասնակցություն են ունեցել նաև հայտնի ռոք երաժիշտ, ինչպես նաև System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ԱՄՆ-ի հայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *