Ավագ Պապոյանն իր էջում գրել է. Ասում եք ՙՙ ՌԸՍԱԿԱՆԱՑՈՒ՞Մ ՙՙ Ասում եք լավ կապրե՞նք Հա՜, մեկ էլ ասում եք ռուսը մեր փրկի՞չն է, բարեկամը և ախպերն է՞ միշտ եղել։ Տո չէ, հա՜ Էդ միշտը ե՞րբվանից եք հաշվել հետաքրքիր ա էլի, մեր փրկիչն էր Լենինի ժամանակվանի՞ց, որ Արևմտյան Հայաստանի Կարսը, Արդահանը, Սուրմալուի Գավառը ու Արարատը հենց այնպես ՝ ռաձի սվայիխ վիգըդ, նվիրեց թուրքերին, որ Ջավախքը տվեց վրացուն, Նախիջևանը և Արցախն էլ ազերիին, սովետի ժամանակվանի՞ց, պատ երազմից առա՞ջ,

պատ երազմի ընթացքու՞մ, թե հրա դադարից հետո։ Ուզում եմ իմանալ, էլի, էդ միշտը ե՞րբ է եղել, ե՞րբ է մեր գլխավերևում էդ լուսավոր աստղը շողացել, սակայն մենք խա րխափել ենք խավարի մեջ։ Լավ ապրելը ձեզ համար միայն կուշտ ուտելն է՞։ Անկախություն, ազատություն, պետականություն, Հայրենիք — Ընդհանրապես լսած կա՞ք։ Ես բաբուխ-մաբուխի հետ գործ չունեմ, ուզում եմ խոսքս ուղղել իմ նման սովորական, քրտինքով հացը վաստակող ազգիս։ Անունը ինչ ուզում է դնեն, թեկուզ շпկոլադ, թեկուզ մարմելադ, նպատակը մեկն է ՝ Անկախ Հայաստանը Ռուսաստանի կազմում դարձնել մի ГУБЕ́РНИЯ ՝ նախկին ՍՍՀՄ-ի պես, սակայն այս

անգամ առավել ստ րկացված կարգավիճակով, ուր կորում է քո ԵՍ-ը, հայրենականը, ազատությունը, ընտրության ու ընդհանրապես բոլոր իրավունքները։ Տարիքով մեծերը հավանաբար կհիշեն, որ սովետի վա խտով, ադրբեջանցուն հայ-հայ է Ղափանի ռայկոմի քարտուղար թե քաղսովետի նախագահ էին ուզում նշանակել ։ Ավելի մատչելի բացատրեմ՝ համեմատենք կրկեսում ամեն օր թարմ մսով կերակրվող և ջունգլիներում ազատ որս անող առ յուծներին, թեև մեկի փորը միշտ կուշտ է, սակայն կենդանիների արքան վերածվել է ընդամենը կր ակե օղակների միջով թռնող, հանդիսատեսի

ծափահարություններին արժանացող, խ ղճուկ կենդանու.. Իսկ որ ավելի դա ժան է, նրանից ծնված ձագի ճակատագիրն էլ արդեն որոշված է ՝ ծնված- չծնված, արդեն վա նդակում է, ազատության համը չճաշակած, կրկեսի խաղալիք է դառնալու… Օտա րացած հողի վրա, իսկ ռըսականացման ժամանակ, մեր հողն ու ջուրը, ընդերքն ու անտառները կլինեն օտ արինը, դու միշտ օտ ար ես, երկրորդ և երրորդ սորտ ես,

միշտ մե ղավորն ես, քավության նո խազն ես, ագ րեսիվ հարևանիդ հար ձակման ժամանակ, գա զանի առաջը շպրտ վող մսի կտորն ես։ Լոկ քո Անկախ Երկրում ես ոտքդ ամուր գետնին դնում, զավակներդ միայն այստեղ են ապահով մեծանում. Հավատա ինձ բարեկամ, քո ազատ պետությունում վաստակածդ ցամաք հացը ավելի յուղալի է, քան ուրիշի սապոգի տակ կոխկ րտված խորովածի բրդուճը։ Եթե մենք 70 տարի մե ղադրում էինք մեր պապերին՝ անցած դարասկզբին ՙՙԿորուսյալ Ազատ

Անկախ Հայրենիքիՙՙ համար, նենց չանենք, որ վաղը մեր սերունդը, նույն բանի համար նզո վեն մեզ, գան գե րեզմաններիցս հանեն և կոռ ոբով թքեն ոսկորներիս վրա։ Մեր պապերը մեզ պարտք մնացին ու գնացին, մենք հավերժ պարտք ենք մեր նա հատակված ախպերներին, եկեք գոնե մեր վաղվա սերունդին պար տք չմնանք՝ 100 ամյա սխալը չկրկնենք.. Մենք պարտավոր ենք խոհեմ լինելու, այնքան խոհեմ, որ մեր կորյունները ծնվեն և ապրեն ազատ քամու շոյանքի ներքո, ոչ թե արենայի ծափերի։ Պղտոր ջրերը բնականաբար կզուլալվեն,

ամենահեշտ, սակայն միաժամանակ ամենասոս կալի վճ իռը կայացնելու տեղը, եկեք միավորվենք հայ ազգ, եկեք բռունցք լինենք, վերջնականապես մեր ժենք, չեզոքացնենք, ոչ ֆիզիկապես, նախորդ ռեժիմին, ներքին թշ նամուն, ուժ տանք, առողջացնենք մեր վի րավոր բանակին և բոլորս միասին, միահամուռ ուժերով, մեր Ազատ-Անկախ Հայրենիքում կառուցենք մեր երազանքի Հայաստանը. Հայը խաս յաթով ազգ է, ծա նր պահերին միավորվելու, միմյանց թիկունք պահելու եզակի բնավորություն ունի, եկեք ապա չմոռանանք մեր հայ լինելը. Չարենցի ասած «Ով հայ ազգ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». Առողջ էղեք Հ. Գ Կներեք, հայեր ջան էմոցիոնալ պոռ թկումիս համար, սիրտս պա յթում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *