Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է. Վահան Քերոբյանը’ որպես մարդ, ինձ վրա լավ տպավորություն է թողել, հաճախ ենք զրուցել երկրի երկրի խնդիրների և մար տահրա վերների մասին։
Երբ առաջարկ ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար, մտահո գություն հայտնեցի, որ վարչապետը նրան թա կարդն է գցում’ լավ իմանալով, որ տնտեսությունը նոր անկ ումներ է գրանցելու, ու բնավորության համապատասխան,

պետք է մե ղավոր դարձնի իր թիմից դուրս գտնվող մարդկանց։ Իբր թե’ տեսեք, ես հնարավորություն եմ տալիս այլոց ևս, այնինչ դա լավ միջոց է’ հետո հռետորական հարց տալու’ թիվ 1 մե ղավորը ես ե՞մ… Այսօր Վահան Քերոբյանը ոգևորված հայտնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի և տնտեսության վերականգնման դրական ընթացքի մասին։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատում է երկնիշ տնտեսական աճ ապահովելու իր

նպատակը, սակայն չի ասում, որ ատոմակայանի համար վարկը ռուսներից վերցրել են ոչ թե ատոմակայանի, այլ այդ փողերը բանկում դնելու ու պետական համակարգի աշխատավարձերը վճարելու համար, որ նոր վարկեր են ներգրավում’ բյուջեի խո րացող ճեղ քերը քիչ թե շատ ծածկելու համար, որ վարչապետի հրա հանգով առնվազն տաս տոկոսով կրճատվում են բյուջետային ծախսերը, քանզի արդեն

2021թվականին պետական կառավարումն ու տնտեսությունը աղե տի մեջ է։ Վստահ եմ, որ տնտեսական քաո սի մի փուլում վարչապետը պարզապես հեռացնելու է Վահան Քերոբյանին’ նրան համարելով այդ ամենի մե ղավոր ու փորձելով կրկին ջրից չոր դուրս գալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *