ԱՄՆ նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է , որ արժի սկսել քն նարկել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը: ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այնժամ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թվականի բանակցությունները , որը վերաբերում էր

Հունաստանի ու Թուրքիայի սահ մաններին: Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի տվյալ հայտարարությանը , ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց , որ « Լոզանի պայմանագրի փոխարեն , անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»: 1920թվականի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահ մաններ ուներ: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է

Թուրքիայի սուլթանական կառավարության ու 1914-18 թվականներին Առաջին համաշխարհային պա տերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Բելգիա, Լեհաստան, Հունաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, ՀՀ, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։ Ըստ պայմանագրի Հունաստանը կառավարելու էր Իզմիրը և նրա շրջակայքը ու կարող էր տիրել այդ տարածքներին: Թուրքիան ու ՀՀ-ն համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում

(վիլայեթներ) երկու պետությունների միջև սահ մանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ ՀՀ-ին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահ մանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառա զմականացման մասին։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան: Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը , իշխանությունների և
պատմա բանների մոտ լուրջ հիվանդագին նո պաներ է առաջացնում ու բազում Ամերիկյան և

Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»: Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վա խի մթնլորդ ստեղծել: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը էս առումով գրել է «կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են nչնչ ացնել մեզ , և անհրաժեշտ է պետությունը պաշ տպանել տվյալ վտ անգից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *