Հայազգի բարեկամ, հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, խոսել է Ալիևի մասին և հան դուգն, խիզախ և ճիշտ խոսքեր ասել։ «Գիտեք, անկեղծ ասած ես չէի ցանկանա խոսել Իլհամի մասին, քանի որ չէի ուզենա այդ առումով հայտնվել ուշադրության կենտրոնում ու որ ամենաէականն է, թերևս, ոչ ոք չի ցանկանա խոսել մի թեմայի շուրջ, որն իրեն տհ աճ է։ Իսկ այդ մարդն ինձ ուղղակի տհ աճ է։ Սակայն, լռելն էլ ճիշտ չի լինի և ժամանակն է արդեն խոսելու։ Ես գիտակցում եմ, որ այն ինչ

պետք է ասեմ գուցե զայրացնի ու դուր չգա ադրբեջանցիներին: Ես ինքս բազում ադրբեջանցի ընկերներ ունեմ ու հարգում եմ նրանց, հարգում եմ առանց հաշվի առնելու թե ինչ ազգություն ունեն նրանք, քանզի ինչ ազգի էլ որ մարդ լինի, ամենակարևորը՝ որ Մարդ լինի՝ մեծատառով։ Եվ այդ Իլհամը ինձ դուր չի գալիս, ոչ թե որ նա ադրբեջանցի է, այլ, որ վա խկոտ և սխալ մարդ է։ Նա իզուր տեղը խո րտակեց հազարավոր անմեղ մարդկանց կյանքը, ինչին որ անպայման

կանդրադառնամ։ Բոլորն էլ գիտեն, որ ես շատ եմ սիրում հայերին, այ այս դեպքում, երևի թե ազգությունը կապ ունի, քանի որ ինձ համար հայ լինելը արդեն իսկ ցուցիչ է մարդ լինելու, տաղանդավոր, կարեկցող ու ճարպիկ մարդ։ Նրանք այդպիսին են։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնես, որ սովորական հայ չկա, նրանց ամենքի մեջ կա տաղանդ, մեկի մոտ շատ՝ մյուսի մոտ քիչ։ Ես ոչ մի կերպ չեմ ուզում գովերգել հայերին, բայց

վերջին դեպքերը ցույց տվեցին թե ով ով է։ Եվ այդ ամենի հիմնական և գլխավոր մե ղավորը հենց այդ վա խկոտն է, ով սեփական վարկանիշն ու իշխանությունը պահելու համար՝ գնաց նման անհեռատես քայլի։ Այո, Ալիևին հաջողվեց հաղթել հայերին, սակայն մի թե կասկածող որևէ անձ կա, ով վստահ չէ այն բանում, որ հայերը վաղ թե ուշ լուծելու են իրենց վր եժը։ Ես դա տապարտում եմ պա տերազմները, ինձ համար գերագույն արժեք է

խաղաղությունը, բայց մյուս կողմից վստահ եմ, որ հայերն իրենց տեղը հանգիտ նստող չեն ու ոչ հեռու ապագայում Ալիևը զղ ջալու է։ Ինձ առիթ է վիճակվել հանդիպելու այդ մարդուն, դրանից բացի ես մտերիմ հարաբերություններ ունեի նրա նախկին փեսայի հետ՝ Լեյլայի ամուսնու, ում մասին միայն դրականը կարող եմ ասել։ Սակայն հիմա ես հասկանում եմ, թե ինչու նա բա ժանվեց Ալիևի

դստերից ու ուրիշի հետ ամուսնացավ։ Կռահելը բարդ չէ։ Ալիևի հետ հանդիպման մասին կարող եմ ասել, որ նա ևս դրական ազդեցություն ունեցավ ու այդ ժամանակ ես հարգում էի նրան նաև էն պատճառով, որ չի գնում սա դրանքների ԼՂ-ի հարցում։ Սակայն որքան միամիտ էի ես։

Ժամանակը եկավ և ես համոզվեցի, որ մարդկային տա կանքը սահ մաններ չունի։ Ամեն դեպքում նորից եմ կրկնում, որ թող ոչ մի ադրբեջանցի իրեն վա տ զգա։ Ես գիտեմ, որ այսօր Ալիևին մեծարում են, սակայն շուտով նրանք ևս կհամոզվեն թե ով է իրենց ղեկավարը. ասել է Սոսո Պավլիաշվիլին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *