Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռ վի ժամանակ գե րի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է տասը օր անոթի մնա, իսկ տասնմեկերորդ օրը նետաձ գությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձ ակվի ու յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահ անջեց, որ ասորաց սահ մանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը

գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբ երների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրա հի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրա հը, սակայն ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահ անջեց մեկ

ուրիշը, ու ասորի բանբ երները իննը օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
Տասնմեկերորդ օրը Արամն ու Նոսորը մր ցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե տասը օր սոված մնալով՝ Արամն nւժաս պառ է եղել, բայց հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը

նրան ուժ էր տվել, նա հաղթեց մր ցույթի մեջ ու տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ և հրովարտակ ար ձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ և բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *