Երբ Արցախում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ… Նարինե Մկրտչյանի ԿՈ ՇՏ հիշեցումները Արցախի իշխանություններին
Նարինե Մկրտչյանն իր էջում գրել է ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր երիտասարդության լավագույն տարիները անցան արցախյան Շարժման մեջ, Լեռնային Ղարաբաղի համար՝ շուրջօրյա

հանրահավաքներում, բո ղոքի միջոցառումներում, դասադուլներում և գործադուլներում, քաղաքական դժնի պայ քարում, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական ։ Երբ Արցախում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր զավակները քաղաք Երևանում ծնվեցին նավ թավառի հոտի և մոմի լույսի տակ, որ Լեռնային Ղարաբաղում հայերենը թևածի ։ Երբ Արցախում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր եղբայրներն ու ընկերները զո հվեցին, որ

Ղարաբաղում օտարը և օտար լեզուն չիշխեն ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ Ստեփանակերտից եկած և Երևանում հարստացած պետական պաշտոնյաներին մենք ստի պված էինք Երևանում հան դուրժել, որ Արցախը մնա հայկական ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ Հայաստանը 26 տարի կրկնակի շրջափ ակման է ենթա րկվել, որ Ղարաբաղը չհանձնվի ։ Երբ

Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում էիք որպես պետական լեզու, հիշեք, որ մենք 1 ազգ ենք, մեկ ժողովուրդ և մեկ հայրենիք ունենք, որի մի մասը՝ Ղարաբաղը հանձնեիցք Հայաստանի դա վադիր բարեկամներին և ոխ երիմ թշ նամիներին ։ Ի վերջո հիշեք, ՀՀ և ԼՂՀ ղեկավարներով, հիշեք, որ ձեզ ներում չկա՝ ո՛չ երկրի վրա, և ո՛չ էլ երկնքում ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *