Այսօր Հայաստանի և Ղարաբաղի սահ մանների անվտա նգությունը առավելապես կախված է ռուսական ֆակտորից և ՌԴ-ի ա հը կարծում եմ զերծ կպահի թշ նամուն լայնածավալ ռա զմական գործողությունների վերսկսումից: Բայց և չեմ բացառում, ավելին վստահ եմ, որ առանձին սա դրանքներ կլինեն ու մեր կողմից և նրանց կողմից, բայց նորից եմ կրկնում մեծ մաշտաբի պա տերազմ

առաջիկայում առհասարակ չի նշմարվում,- 《Իրավունքի》 հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սա հմանների անվտա նգությանը և հնարավոր ռա զմական գործողությունների վերսկսմանը հայկական սահ մանների վրա, ասաց Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայրոր ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: -Պարոն Աբրահամյան, Սյունիքի ուղղությամբ ե՞ւս բացառում եք ագ րեսիա թշ նամու կողմից, հաշվի առնելով, որ

Ալիեւը շարունակում է Զանգեզուրի ուղղությամբ ախորժակների մասին բարձրաձայնել: — Նախ ասեմ, որ Ալիեւը Զանգեզուր ասելով էլ սա տկելու է, դա Ձեզ վստահեցնում եմ, որպես սյունեցի: Բայց, միառժամանակ պետք է արձանագրեմ, որ Սյունիքի դերը իշխանության կողմից պետք է կարեւորվի, պետք է Սյունիքը էլ ավելի ամրացվի բոլոր տեսակետներից՝ ռա զմական, տնտեսական, բոլոր ուղղություններով: Ես ահավ որ ցա վ եմ ապրում, ապշում եմ, որ երբ որոշ սյունեցիներ ասում են բա

մեր անվտա նգության գարանտն ով է: Քանի որ սյունեցին հայերի որձ տեսակն է, սյունեցին իրեն էլ կպահի, էս երկիրն էլ կպահի, Արցախն էլ կպահի, միայն խելացի ծրագիր է անհրաժեշտ այդ ամենը իրականացնելու համար: Սյունիքը եղել ու մնում է անառիկ, ուղղակի թշն ամին օգտվում է այս իշխանությունների ապաշնորհությունից, անկարո ղությունից: Ցա վոք Սյունիքի դերը իշխանությունները չեն կարեւորում, իսկ ընդ

դիմությունն էլ իշխանությանը խփ ելու համար էլ ավելի է լարում իրավիճակը Սյունիքում: Չմտածելով, որ Սյունիքը լինելու է Արցախի Հանրապետության հիմնական պաշտպանող օղակը: Այնպես որ ես բացառում եմ, որ Ալիեւը կամ նրան հետագայում փոխարինողները երբևէ կարող են տիր անալ Սյունիքին: Պարզապես օր առաջ խելացի գործել է պետք, մենք ժամանակ չունենք մտածելու համար: Մինչեւ մենք մտածում ենք՝ թշ նամին գործում է:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ կասեք ներքաղաքական զարգացումների մասին, ասում են, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների արդյունքում կրկին կվերարտադրվեն:
-Բացառված է, ոչ ոք չի կարող մոռանալ հինգ հազար տղաների, հինգ հազար մա րած ճրագներին, Ձեր ասած սցենարի կյանքի կոչվելը առնվազն անբոր այականություն կլինի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *