Արման Բուդաղյանն իր էջում գրել է.
Ուրեմն լսեք։ Ես Արմենն եմ Բուդաղյան, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից։ Երեսուներեք տարեկան եմ։ Ծնվել եմ 1988 թվականին։ Ես մի մարդ եմ, որ կորցրել է իր տունը և հողերը, ունեցվածքը, պապերիս գե րեզմանները։ Սակայն հիմա դրա մասին չի, որ ցանկանում եմ խոսել։ Դե, ոնց որ ամեն հայ ես էլ ծնված օրվանից իմ ընտանիքում լսել

եմ <<դե հայի թասիբը ուրիշ ա, է՜...>>, <<դե հայի գենը ուրիշ ա>>, <<դե մենք ուրիշ ենք>> և միշտ մտածել եմ, որ աշխարհի բոլոր հայերս ենք ուրիշ, լավը, շա՜տ լավը։ Սրանցից զատ մեզ միշտ մեր կռված համագյուղացիները և ընկերները ու հայրս ասում էին, որ ադրբեջանցին վա խկոտ ա, որ ար յունը տեսնում է, վա խից փա խնում է, ես իմ կյանքում ադրբեջանցի տեսած չկայի, ես որ ծնվել

եմ մեր գյուղի մեջ էլ ադրբեջանցի չի էղել։ Ես մթանը փակ աչքերով կանցնեմ Հադրութի անտառներով, քանի որ իմ Հադրութում ինձ ծանոթ են ամեն ծառը և թուփը, ամեն քարը և քարի տակի մրջյունը։ Պատ երազմի 1-ին օրվանից մեր համագյուղացիներով կազմակերպել ենք մեր Հադրութի ինքնապաշտ պանությունը, ես որպես գյուղապետ եղել եմ մեր գյուղի ջոկատի հրամ

անատարը։ Էն որ, թե ինչպես ենք կռ վել, ինչեր ենք տեսել, ինչ օրեր ենք ապրել ես մինչ կյանքիս վերջին շունչը չեմ մոռանա, դրա մասին մի օր կնստեմ և երկար կգրեմ, կհանձնեմ թղթին, և հավատացնում եմ, եթե հանկարծ մի օր հիշողությունս էլ կորցնեմ պատ երազմի քառասունչորս օրը և ընտանիքիս գա ղթի ճամփան հիշողությունիցս դուրս չի գա, ԵՐԲԵ՛Ք։ Մեր գյուղի

ինքնապաշտ պանությանը մասնակցել ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր գյուղացիները, հարգելի ընթերցող ջան շեն մնաս, գիտեմ, որ այժմ կասես <<բա հո ես չէի մասնակցելու>>։ Մենք մեր գյուղը կորցրեցինք՝ իմ ՀԱՅՐԱԿԱՆ, իմ ՀԱՅԿԱԿԱՆ գյուղը մնաց թշ նամի ադրբեջանցուն։ Իմ տասնվեց հոգանոց ընտանիքից 13-ը (ես, հայրս, մայրս, իմ և երկոգ եղբայրներիս կանայք և մեր յոթ երեխեքը) տեղափոխվեցինք Կոտայքի մարզ, իսկ երեք եղբայրս`

Ստեփանակերտում են։ Նկատեցի՞ր։ Մեկ անգամ նույնպես կարդա վերևի նախադասությունը։
Ա՜, ես այդպես էլ հասկացա, որ չընկատեցիր։ Քո՛ւյրս, եղբա՛յրս, հայրենակի՛ցս, ես չասեցի թե ընտանիքս եկավ ՀՀ, ես ասացի եկավ Կոտայքի մարզ, գիտես ինչո՞ւ, քանի որ ես երբևէ Արցախը չեմ առանձնացրել ՀՀ-ից։ Մենք բոլորս մի երկրում էինք և ենք ապրում՝ մայր ՀՀ-ում, ուրիշ բան եթե

դու կարծում ես, որ Արցախը Հայաստան չի, ուրիշ բան, որ դու կարծում ես թե արցախցին թուրք է, քո կարծածից ոչ արցախցին է դառնում թուրք ու ոչ էլ Արցախը ոչ հայկական։ Եթե դու քեզ երջանիկ ես զգում ինձ թուրք կոչելով, ես քեզ չեմ հակադարձի՝ միգուցե Էդ քո միակ երջանկության միջոցն է։
Իմիջայլոց, ի՞նչ է նշանակում Արցախ, օգնեմ հասկանաս՝ Արայի ցախ։ Մեր Արա Գեղեցիկ արքայի

օրոք ցախը տարել են մեր կողմերից, դե եթե գիտես մենք որքան անտառներ ունենք (տես, անգամ անցյալով չեմ խոսում, այո՛ ունենք), դե Արա Գեղեցիկի մասին գիտես թե որ պատմիչն է գրել՝ Մովսես Խորենացին, իսկ թե Խորենացին որ դարում էր ապրում՝ գուգլը քեզ օգնական։ Ասածս ինչ կցուցանի, ադրբեջանցին և թուրքը ուր էին, երբ Արա Գեղեցիկի բանակի ցախը Արցախից էին

տանում։ Եւ հետո մի բան էլ ասեմ, էն որ ասում ես Շուշին հայկական չի, դու գոնե Շուշիի տեղը քարտեզում գիտե՞ս, դու գոնե 1 անգամ Շուշիում եղած կա՞ս, Ղազանչեցոց վանքում մի մոմ վառած կա՞ս։ Էն որ ասում ես՝ Արցախը հայկական չի, Գանձասարում եղել ե՞ս, դու գոնե գիտես, որ Հովհաննես Մկրտչի գլուխը Գանձասարում է թա ղված, էն որ Գանձասարը կար, բա ադրբեջանցին և թուրքը ո՞ւր էին։ Դու գոնե իմանո՞ւմ ես, որ Սուրբ

Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը գտնելուց հետո 1-ին դպրոցը Ամարասում բացեց, դու Ամարասում եղած կա՞ս, բա որ չես էղել, բա դու ինչպե՞ս կարաս ասես, թե Ամարասը հայկական չի։ Երբ կար մեր գիրը ու Ամարասը ու Մեսրոպ Մաշտոցը, բա ո՞ւր էին թուրքը և ադրբեջանցին։ Դու հիմա քեզ այնպես ես պահում, որ ես սկսում եմ վ ախենալ, որ իմ էրեխեքին իմ հողում հանկարծ կարո՞ղ է նե ղացնեն։

Եղբայր իմ, քույր իմ, հայրենակից ջան՝ մենք թուրք չենք, մենք հայ ենք, սակայն ճակատագիրը մեր հանդեպ դա ժան ա եղել։ Ես էսօր քեզ կարող եմ վի րավորել և ասել թուրքը դու ես կամ ծնողդ ա, սակայն ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտե՞ս ինչու, քանի որ ես իսկական թուրքին տեսել եմ մեր Հադրութի ինքնապաշտ պանության ժամանակ։ Էդ անե ծք է ունենալ ադրբեջանցի

հարևան…. Իմիջայլոց, ես հո չեմ բարձրաձայնել, որ մեր գյուղի ինքնապաշտ պանության ժամանակ որոշ մարդիկ, որ իբր թե կամավորագրվել էին ԱՀ-ի պաշտ պանությանը, սակայն իրականում եկան ու պատ երազմի թե ժ օրերին թա լանեցին իմ գյուղը և շրջակա մի քանի գյուղերըը, իրենք Արցախից չէին…. Գիտե՞ս որքան էին այդպիսի թա լանները, ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա.. Հա

մի բան էլ, գիտե՞ս, 1915թ.-ին Արեւմտյան Հայաստանից գաղ թականներին Արևելյան Հայաստանում էլ ժամանակին լավ չեն ընդունել, ասել են թուրք են, տեղաբնակ և գա ղթական հայերի միջև երկար տարիներ անգամ ամուսնություններ չեն եղել, ու քո, հա՛ հենց քո պատճառով պատմությունը կրկնվում է։ Ասածս ինչ է…. Թշ նամու ջրաղացի մեջ ջուր մի լցրու՝ հոգուդ մատաղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *