Slim.am-ը գրում է. Քորնինգը ծնվել է 1872թվականին հարավ-արեւելյան Կանադայում, Ամերիկայում բուժքրոջ դասընթացներ է անցնում, իսկ առաջին համաշխարհային պա տերազմի ժամանակ համալրել Ամերիկայի Կարմիր Խաչի շարքերը։ Հայոց ցեղաս պանությանը և դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից։ Ինչպես հետագայում շեշտել է Քորնինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարե կցանքը

թելադրված էր գործնական մոտեցմամբ»։ 1921թ-ին Քորնինգը ժամանում է Թուրքիա, որ գլխավորի Արարատ լեռան ստորոտում գտնվող, որ բանոցներից մեկը։ Մյուս տարի քեմալական բանակը գրա վում է Զմյուռնիա նավահանգիստը և խու ճապի մատնում հույն բնակչությանը և այնտեղ ապաստանած հայ գաղ թականներին։ Քորնինգը անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին ու Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքը ուղեւորվող

ամերիկյան ռազ մանավերից մեկը։ Տեղ հասնելուն պես՝ նա հի վանդներին և վի րավորներին խնամելու համար 2 համակիրների հետ միասին հի վանդանոց է հիմնում, որը օսմանյան զո րքերը շատ արագ փակել են տալիս։ Երկրորդ հի վանդանոցը արժանանում է նույն ճակատագրին՝ առավել ծա նր սպառ նալիքով։ «Դրանից հետո քաղաքը կո ղոպուտի ենթար կվեց, որից հետո սկսեցին հր դեհել այն»,- տարիներ անց գրել է Քորնինգը։ Հազարավոր մարդիկ զ ոհ գնացին հր դեհին, իսկ բարեգործական միությունները, այդ թվում Նաև՝

Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են քաղաքացիների տարհ անումը ծովով։ Քորնինգը դեպի ամերիկյան որ բանոցներից մեկն է վազում ու գերմարդկային ջան քերով հավաքում երեխաներին ու տանում նավամատույց։ Մա հվան, հրի և խառնաշփոթի հոր ձանուտում փրկվում է հինգ հազար երեխա։ Ամերիկյան ռազ մանավերով Քորնինգը այս երեխաների հետ ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է, որ բանոց ու նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։

Մեզ հասել է մի լուսանկար, ուր Հունաստանի բլուրներից մեկի լանջին երեխաները խումբ են կազմել արտասանելու Առ Կորնթացիս Բ, 1:8, որտեղ ասվում է. «Քանի որ ոչ կամիմ տգէտ լինել ձեզ եղբարք՝ վասն նե ղութեան մերոյ եղելոյ յԱսիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչ անյոյս լինելոյ մեզ ու ի կենաց» (Քանզի չեմ ցանկանում, որ դուք, եղբայրներ, անտեղյակ լինեք Ասիայում մեր կրած նե ղություններից. տա ռապեցինք մեր կարողությունից ավելի, մինչ կորցրինք ապրելու

հույսը անգամ)։ 1923 թվականի Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ, որ պարգեւատրի երկրի բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Հաջորդ տարի Սառան Թուրքիա է վերադառնում ու մինչեւ թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու ու դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ Կանադայի իր հայրական տունն է վերադառնում,

ուր էլ ապրում է մինչ 97 տարեկանը՝ մա հանալով 1969թ-ին։ Սառա Քորնինգի առավել տարածված լուսանկարներից մեկը պատկերում է մաքրակենցաղ բուժքրոջ հագուստով ու ձեւավոր գլխադիրով մի գեղեցիկ կնոջ՝ թեթեւ ժպիտը դեմքին։ Հանդարտ ու կարեկցող հայացքի խորքում կարելի է տեսնել նրա երկաթյա կամքի փայլը։ Ավրորա մարդասիրական նախաձեռնություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *