Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Ղարաբաղյան Մեր նորօրյա գոյապա յքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։ Բարի և կամեցող էր, լավատես և համառ էր, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց։ Նրան ճանաչողները այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։ «Իլյան բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր 15 տարով, սակայն իմ թև ու թիկունքն էր։ Մինչ օրս
սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…». Մեզ հետ զրույցում ասում է հերոսի

քույրը` Հասմիկը։ 2017-2018թվականներին Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազ մամարզական վարժարանում։ Մեկ ամսում ճանաչվել է ամենալավ զի նվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։ Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիների ժամանակ ակտիվ մասնակցությունն է Ունեցել մարզական տարբեր մրցույթներում՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր և արժանանալով ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։ Հիշողությունները շատ են, կարոտն էլ անչափելի է։ Եվ հենց այդ կարոտի

անսահմանությունում է Հասմիկը խոսում եղբոր մասին։ «վեց ամսականից Իլյային գիրկս եմ առել ու քնեցրել, եղել է, որ մասնակցել եմ ծնողական ժողովներին, բոլոր մրցույթներին ներկայացել ու նրա հետ կիսել բոլոր հաղթանակները ու հաջողությունները։ Մենք կապված ենք եղել մի անբաժանելի սիրով, և այդ կապը լինելու է միշտ, քանի որ ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, մեջքը, ներկայությունը և ձայնը,-ասում է Հասմիկը։ Անշահախնդիր ու բոլորին

օգնող անձնավորություն էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ։ Նաև բակի վարդերն էր խնամում։ Իլյան հասկանում էր ապրելու ու սիրելու իմաստը։ Նա ամենաթ եժ մար տերին է մասնակցել։ Թեպետ Հադրութում է ծառայել, բայց մասնակցել է Մարտունու և Շուշիի մար տերին։ Պատ երազմի 1-ին օրերին վաշտի կեսը զո հվել է, վի րավոր և զո հված ընկերներին ինքը և իր ընկերներն են հանել մար տադաշտից։ Աստված

քառասունհինգ օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային և վերջին օրն էլ անմա հացել է նա։ Վերջին անգամ նա Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան զանգել ու խոսել է, նաև հոր հետ էլ է խոսել առաջին անգամ պատ երազմի ընթացքում։ -Կարծես բոլորիս հրաժեշտ է տվել,-արցունքները զսպելով պատմում է քույրը։ Հասմիկը ասում է, որ դպրոցական հասակում Իլյան խնայդրամարկղ ուներ, իսկ երբ նոր գործ էր փնտրուշ, Իլյան իր հավաքած

6 հազար դրամ գումարը տվել է նրան և ասել` «յոլա կգնաս, մինչև…»։ Տան հոգսը միշտ նրա վրա էր՝ իր ուժեղության և կամքի դրսևորմամբ։ -Նոյեմբերի յոթից նրա հետ չկարողացանք կապվել։ Ընկերների խոսքով՝ Իլյան վի րավորվել էր… մեկ շաբաթ բոլոր հիվա նդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վի րավոր կռվել է իր 30 մար տական և ծառայակից ընկերների հետ, կռ վել է մինչև վերջ և անմա հացել՝ նռ նակը գրպանի մեջ

բացած,- ասում է Հասմիկը։ 18 գարուն ապրեց Իլյան, ու բոլորիս սրտում ամենամեծ ցա վն այն է, որ Շուշին էլ մերը չէ, ուր ար յուն են թափել հերոս տղաները, այդ թվում նաև ինքը` Իլյան։ Ես հերոսի քույր եմ, բայց ցա վով եմ ապրում, քանզի իմ հերոսի պես արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանի որ Շուշիում՝ իմ հերոսի արյ ամբ սրբագործված քաղաքում ես չեմ ունենա մոմ վա ռելու շանս։ Քույրը ցա վով է շեշտուն, որ իրենց տունն էլ է եղել թշ նամու հրե տակոծության թի րախ ու ավ երվել է, սակայն վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, քանի որ այդտեղ հերոս եղբայրն է ծնվել և մեծացել։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *