Lragir.am-ը գրում է. Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահ անջներ ներկայացնել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները, հայտարարել է հայ ազգի բազմաչարչ ար բարեկամ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ հարցերի ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ կարելի է ինչքան ցանկանում եք վերլուծել և

ապացուցել Ռուսաստանի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մեղ քը կամ կարճատեսությունը, ինչպես նաև Լենինի հրա մանագրերը Թուրքահայաստանի մասին, որոնք փաստացի սահ ման էին գծում տասնամյակների ընթացքում այս մասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների տակ: Զատուլինը ընդգծել է ՌԽՖՍՀ ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու ու նրա հաղթանակի հասնելու գործի մեջ, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել 2-րդ

աշխարհամա րտի տարիներին ու դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անդամը: «Անցյալը կարելի է տարբեր ձև գնահատել, բայց ես կողմնակից չեմ, որ մենք հիմա վերադառնանք 1921թ-ի պատմությանը», նշել է պատգամավորը: Զատուլինը որպես հայ ազգի բարեկամ էական խոստովանություններ է անում: Ինչ ասես արժեր նրա այն հայտարարությունը, որ Ռուսաստանն է թույլ տվել պա տերազմը Արցախում: Ինչ վերաբերում է 1921 թվականի պայմանագրի մասին հայտարարությանը, այն պարզապես

անգնահատելի է, նկատի ունենալով այս թեմայով խորհրդային և հետխորհրդային շրջանի տաբուն ՌԴ-ում և ՀՀ-ում: Հայաստանում հազվագյուտ զլմ-ներ և մեկնաբաններ են խոսում այս թեմայով, խորհրդարանում միայն 1 պատգամավոր համար ձակվեց բարձրացնել այդ հարցը: Ռուս-թուրքական տվյալ պայմանագրով Ռուսաստանն Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը: Ընդ որում, Թուրքիայի կողմից նման պա հանջներ չկային: Քեմալը Կարսում համաձայն էր հանրաքվեի,

Արարատի ու Նախիջեւանի մասին նախապես խոսք նույնիսկ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920 թվականին կո տորելն էր: Էրդողանը հայտարարել է, որ մեծ շուքով պատրաստ են նշել պայմանագրի հարյուր ամյակը, որով էլ գծագրվել են իր պետության արեւելյան սահմ անները 1923 թվականին Լոզանի կոնֆերանսում:Հայաստանին կենսական

տարածքներից զր կումը ու անպաշտ պանունակ սահ մանները Ռուսաստանի ցանկությունն էին: Զատուլինն ասում է, որ տվյալ պայմանագրերի մասով ՌԴ-ին պահ անջներ ներկայացնելը տարօրինակ կլիներ: Այդ պարագային հարց է ծագում՝ իսկ ինչ գործ ունի «կոմունիզմից հեռացած Ռուսաստանը» Ղրիմում: Հայկական շրջանում ռուս-թուրքական գործակցությունը տեղի է ունենում 1921 թվականի պայմանագրի տառի և ոգու շրջանակում և տրամաբանությամբ, և այդ առումով Ռուսաստանն,

անկախ բոլշեւիկյան կամ պուտինյան լինելուց, այդ քաղաքականության շարունակողն է և պատասխանատուն: 2020 թվականի պա տերազմը և «հետպա տերազմյա կարգավորումները» տեղի են ունենում ռուս-թուրքական համաձայնություններով (այդ մասին հայտարարել են ՌԴ-ի ամենաբարձր պաշտոնյաները), որը 1921 թվականի պայմանագրի շարունակությունն է: Զատուլինը մեկ այլ կարեւոր խոստովանություն էլ է անում՝ ՀՀ-ն, հայկական կյանքերը ՌԴ-ի համար Թուրքիայի հետ

համաձայնությունների մանրադրամ են: Նա կարող էր նաև օրինակ բերել, որ 1921 թվականի հայկական տարածքները նվիրելով, Ռուսաստանը նաեւ թուրքական զո րքը մտցրեց արդեն Խորհրդային Հայաստան՝ ավարտին հասցնելու թուրքահայերի կո տորածները: 1921-23 թվականներին սպա նվեց 300-400 հազար հայ, մնացորդներին տեղափոխեցին Ռուսաստանի խորքերը: Այդպիսով, Ռուսաստանը երաշխիքներ էր տալիս թուրքերին, հայկական հնարավոր պահ անջների չեզ ոքացման հարցի մեջ:

Էնպես որ, պահ անջները Ռուսաստանին ոչ միայն տարօրինակ չեն, այլ նաև՝ տեղին, Հայաստանի դեմ հերթակահա նցագործության՝ 2020 թվականի պա տերազմի և ՀՀ-ի մասնա տման ֆոնին: Հայաստանը պետք է պատրաստ լինի ՌԴ-ից և Թուրքիայից պա հանջով, կամ այլ պատեհ առիթով վերաինտեգրել Կարս-Արդահանը, Արարատն ու Նախիջեւանն իր իրավասության տակ: Դա ՀՀ պետության

ինքնիշխանության ու արժանապատվության ցուցիչն է: Հայաստանի Հանրապետությունում Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայությունը գին ունի, և այդ գինը քարոզչական, շան տաժի ու սպա ռնալիքի միջոցով կերտված «փրկչությունը» չէ: Դրան Հայաստանում անգամ արդեն անհույս ռուսասերները չեն հավատում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *