Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում գրել է.Անուն առ անուն ։ Սամվել Սահակի Գասպարյան ։
Ծնվել է 1994 թ-ի դեկտեմբերի տասներեքին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ 2001-2011թվականներին գերազանց սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական

համալսարան ։ 2012-2014թթ. պարտադիր զին վորական ծառայություն է անցել Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլի զո րամասում որպես ավագ սերժանտ։ Զո րացրվելուց հետո ուսումը չի ցանկանում շարունակել մանկավարժականում, քանզի համարում է՝ դա իրենը չէ ։ 2018 թվականին ընդունվել էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։

Երրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց վերջին արցախյանը ։ Սեպտեմբերի 27-ի գիշերն արդեն կամավոր հասել էր ռա զմաճակատ։ Կռ վում էր 2 ուղղությամբ. և՛ որպես բժիշկ, և՛ որպես զի նվոր։
Հոկտեմբերի երկուսին ապագա բժիշկն անմա հացավ։ Նա ընկավ Օմարի բարձրունքում։
Հավերժ հի շատակ ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *