Դավիթ Ղամբարյանն իր էջում գրել է. Մի խնդրանք, ցեղաս պանությունը ճանաչելու պահով Ջո Բայդենի հետ մեծ հույսեր մի փայփայեք, որ հանկարծ էլի չհիասթափվեք: Ամեն բան նույնն է, ամեն բան կրկնվում է: Թուրքիան , հերթական անգամ խաղալով ռուսաստան- Միացյալ Նահանգների հակամար տության լարի վրա, իր գինն է

թանկացնում: ԱՄՆ-ին հարկավոր է, որ թուրքիան կտրվի ռուսաստանից, քանի ոդ տարածաշրջանում ՆԱՏՈ-ին թուրքիայի այդպիս« երկիրը անհրաժեշտ է, ռուսաստանին էլ պետք է, որ թուրքիան իր կողմից խաղա, քանի որ դրանով կթուլացնի միացիալ նահանգների դերը տարածաշրջանում : Ու այս պայմաններում սպասել, թե ՌԴ-ն չեղյալ կհայտարարի ռուս — թուրքական տարի տարի

առաջ կնքված պայմանագիրը, պարզապես միամտություն է: ՀՀ-ի քաղաքական գործիչները ու քաղաքագետները խաղում են ժողովրդի հետ ու տվյալ հարցը շահարկելով փորձում են համակրանք շահել ու կողմնակիցների թիվը ավելացնել: Սակայն, ինչպես տեսանք, պայմանագիրը չեղյալ չհամարվեց, այն պարզ պատճառով, որ ՌԴ-ի համար թուրքիան

ավելի կարևոր է ու պուտինը երբեք փոքր ու թույլ ՀՀ-ի շահերի համար չի հրաժարվի թուրքիայի հետ համագործակցությունից: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք. պատ երազմով գրաված տարածքները պատ երազմով էլ կորցնում են, իսկ մենք էնքան հզոր չենք, որ թուրքիայի դեմ պատերազմենք և մեզանից խլ ված տարածքները ազատագրենք

ենիչերներից: Այդ նույնը վերաբերվում է ԱՄՆ ի նախագահի կողմից ցեղաս պանությունը ճանաչելու հարցին: Ցեղաս պանությունը ճանաչելը թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել է նշանակում: Սա իր հերթին ավելի կխորացնի ռուս- թուրքական հարաբերությունները : Արդյունքը կլինի այն, որ անհամեմատ կթուլանան միջին արևելքում ԱՄՆ ի

ունեցած դիրքերը: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի իշխանությունները այս բանը հաշվի չեն առնում: Հնարավոր է հրաշքներ լինեն, հնարավոր է: Կարող է այնպես պատահել , որ Միացյալ Նահանգների նախագահը մարդկային և հումանիստական արժեքները թուրքիայի հետ ունեցած հարաբերություններից առավել բարձր դասի: Ինչ

խոսք, դա էլ է հնարավոր: Սակայն առանձնակի հույսեր փայփայելը կարծում եմ սխալ է, քանի որ մենք՝ հայերս կարողանում ենք ինքներս մեզ հույսերով կերակրել և, եթե հանկարծ ինչ որ բան մեր ուզածով չի լինում՝ խոր հիասթափություն ապրել: Պարզապես սպասել է պետք: Ապրիլի քսանչորսը սարերի հետևում չէ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *