Գեներալ-գնդապետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լեոնիդ Իվաշովը անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամ արտության հանգուցալուծմանը, ասել է. «Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը 44 օրյա պա տերազմում Ղարաբաղից զատ ունեին նաև այլ թի րախ. Դա Զանգեզուրն էր։ Բայց Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ երազել չէին կարող, որ Լեռնային

Ղարաբաղի հարցը լուծելուց հետո` կարող են ստանալ ՀՀ-ի տարածքով Զանգեզուրով տրանսպորտային միջանցք։ Այն պայմանագիրը, որը կնքվել էր նոյեմբերի 9-ին կոնկրետ ԼՂ-ում հրադ ադարի հաստատման մասին էր։ Ինչու՞ է այդտեղ մտցվել ՀՀ-ի տարածքով` Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու մասին կետ։ Եթե բոլոր երկրները բացում են միմյանց առջև ուղիները,

ապա ինչու՞ է Ադրբեջանին դեպի Նախիջևան ու
Թուրքիա տրամադրվող ուղու մասին առանձին նշվում։ Ո՞րն է իմաստը։ Կամ ինչու՞ Հայաստանը չի առարկել։ Ամեն մի պայմանագիր պետք է ունենա տրամաբանություն, որը այդքան էլ հստակ չէ այստեղ». գեներալ-գնդապետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լեոնիդ Իվաշով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *