Արցախյան մար տերում զո հված ժամկետային զի նծառայող Կարեն Կարապետի Մնացականյանը ընդամենը տասնութ տարեկան էր, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր։ «Կարենը շատ բարի էր,
ազնիվ էր, պարզ և ընկերասեր, բոլորին հասնող տղա էր։ Դպրոցի 9-րդ դասարանը ավարտելուց հետո քաղաք Գյումրի որոշեց գնալ, որ Գյումրու արհեստագործական քոլեջի ոսկերչական բաժնում սովորի։ Ավարտեց, այնուհետև սովորեց Գյումրու

ավտոդպրոցում, որից հետո էլ մասնակցեց վարորդական դասընթացների»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ժամանակ ասաց նրա ընկերը՝ Հովհաննես Սարգսյանը։ Հովհաննեսի խոսքերով՝ տասնութ տարեկան Կարենը գեղեցիկ մատանիներ, վզնոցներ էր սարքում։ «Կարենի հայրը իրենց տան մոտակայքում բացել է արհեստանոց, որ զո րակոչվելուց հետո Կարենը գար և այնտեղ աշխատեր, քանի որ նա երազում էր լավ ոսկերիչ

լինել»։ Երեքամսյա զի նծառայող Կարենը ընտանիքի ավագ երեխան էր, ունի քույր և 2 եղբայր։ «Աշխատող էր, թասիբով էր, կենսախինդ ու մեծահոգի անձնավորություն էր Կարենը»,- նշում է Հովհաննեսը ու ավելացնում, որ Կարենի երազանքն էր ծառայել հայոց բանակում և պարտքը տալ իր հայրենիքին։ «Ցա վnք, դա եղավ իր կյանքի գնով»։ Ընկերոջ հիշողության մեջ, հատկապես, տպավորվել է այն, որ Կարենը բանակ գնալու օրը մատուռի մեջ

մոմ է վա ռել ու աղոթել, որից հետո նոր գնացել է։ Հովհաննեսը պատմում է, որ իր մայրը Կարենի դասվարն է եղել և միշտ նշել, որ նա շատ խելացի տղա է Կարենը։ «Մայրս միշտ ասում է, որ Կարենը մաթեմատիկա շատ լավ գիտի, խնդիրը կարդում է և միանգամից լուծում, շատ շուտ է տրամաբանում, լավ կշռադա տված և դաստիարակված տղա է»։ Կարենի ընկերը նշում է, որ նա պատ երազմական ծա նր օրերին վարորդ էր։ «Ընկերս հաց հասցնելիս է եղել դի րքեր, սակայն, ցա վոք, նա և իր մյուս մար տական ընկերները հակա ռակորդի անօդաչու թռչող սարքի զ ոհ են եղել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *