Հիշեցնենք, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել: Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սիրելի’ հայրենակիցներ, Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես ՀՀ քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևիցէ քաղաքացու հանդեպ բռ նության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռ նության հասարակություն ունենալու

ուղիով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, ՀՀ-ն միջազգային ասպարեզում ներկայացնող մարդ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծա ռայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհան դուրժողականություն եմ հայտնում բռ նությանը, և հոգեբանական, և ֆիզիկական։ Հուսամ, որ տեղի ունեցածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար ու մենք մի փոքր ավելի կսիրենք իրար և կհարգենք յուրաքանչյուր մարդու

անձնական, ընտանեկան կյանքի անձեռ նմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ 1-ին հերթին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության ու այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու շանս ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր

գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, որոնք վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, որոնք գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ժամանակ։ Հավատացնում եմ, որ ամեն քաջալերանքի ու քննադ ատության խոսքը իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում ու հաջողություններում։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության ու ենթակա մարմինների 1000-ավոր աշխատակիցներին. Ոչ մի բան այնքան կարևոր չէ, որքան ձեզանից ամենքի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով և սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության ոպ զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության

համար։ Աշխատանքի ժամանակ հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունը 1-ին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց դրա համար էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ, ու Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության ու հասարակության
առաջնահերթ շահերով։ Մեր եղբայրներից շատերը

ընկան մար տում, գլուխ եմ խոնարհում նրանց հի շատակի ու ընտանիքների առաջ, նրանց սխ րանքը հավերժ կմնա մեր սրտերի մեջ։ Մենք շատ սիրուն պետություն ունենք, որտեղ ապրում են ուժեղ ու լավ մարդիկ, իրար մի բաժանեք և դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտ անգ և զարգացած պետություն՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ ՀՀ-ի զարգացման։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի

իշխանությունները որոշել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին վաղը նշանակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար: Առավոտյան կառավարության նիստում Չոբանյանը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար:
Մենք փորձում ենք կապ հաստատել Հայկ Չոբանյանի հետ, բայց վերջինս չի պատասխանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *