Թե ինչպես Կահիրեի շեյխ Ալ Բաքրին Նապոլեոնին նվիրեց ծնունդով Շուշիից Հայ պատանուն , ով և հետագայում դարձավ Նապոլեոնի ամենահավատարիմ թիկնապահը . «Նապոլեոնը եկել էր մի գեղեցկադեմ երիտասարդի հետ, որը հայ էր:» Նապոլեոնն իր արշավանքի ժամանակ ամենուր իր հետ տանում էր իր հայազգի մամլուքին` Ռուստամին։ Իտալիա արշավանքի ժամանակ նրանք միասին եղան Սուրբ Ղազար կղզում։ Ռուստամ

Ռազան (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) ծնվել է 1783թվականին Թիֆլիսում ՝ շուշվեցու ընտանիքում։ Ռոստոմը տասնմեկ տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական Ղարաբաղից մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր 2 որդիներին՝ Ավագին ու Սեյրանին։ Տանը մնացին կինը, 2 աղջիկները և Ռուստամը։ 1 տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին։ Ճանապարհին թաթարները առևա նգnւմ են Ռուստամին։ Առևտրականները 7 անգամ

վերավաճառել են նրան, ու ի վերջո Ռուստամը հայտնվեց Եգիպտոսում և դարձավ մամլուք։
Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին։ Դա 1799 թ. էր, երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում։ Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում։ Հետաքրքրվելով նրա ձեռքի վե րքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատ երազմի ժամանակ։ Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր 1-ին

թիկնապահ։ Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև 1814 թ-ի ապրիլ ու այդ ժամանակ ավելի շատ ճանաչում ձեռք բերեց։ Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը։ Գե րի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր ու քույրերի ճակատագրի մասին։ Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը Ֆրանսիայից Կովկաս էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ։ Այդ ծառայnւթյան համար

առևտրականը մեծ գին պահա նջեց։ Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսո րվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց Թեհրան, իսկ այնտեղից՝ Թբիլիսի։ Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը։ Ռուստամը մասնակեց ռուս-պարսկական պատ երազմին (եղել է հեծելազորային ջnկա տի հրա մանատար) ու Ղարաբաղի ազատա գրnւմից հետո հիմնավորվեց հայրենի Շուշի քաղաքում։ Այստեղ

մնալով երկու տարի՝ Ռուստամը 1840 թ-ին վերադարձավ Ֆրանսիա։ Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասու նքները Սբ Հեղինե կղզուց դեպի Փարիզ։ Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է Դուրդանում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները։ 1969 թ-ի ամռանը անվանի

դիվանագետ Համազասպ Հարությունյանը, Փարիզից փաստաթղթերի մի փաթեթ բերեց, որ այն հանձնի Երևանի արխիվներից մեկին կամ Համայն հայության կաթողիկոսության գրասենյակ։ Այդ փաստաթղթերում խոսվում էր ղարաբաղյան մի ջոկատի մասին, որը ծառայnւմ էր նապոլեոնական Ֆրանսիային, որի հրա մանատարն էր գեներալ Ժան դե Շուշին (Հովհաննես Շուշեցին)։ Այդ ջոկատnւմ ծառայում և ֆրանսիական կառավարության բարձր պարգևտրության էին

արժանացել արցախցի հայտնի մամլուքներ Պիերը (Պետրոս) և Ռուստամը, որոնք ճակատագրի բերմամբ հայտնվեցին Ֆրանսիայում, դարձան Նապոլեոնի թիկնապահներ, վերադարձան հայրենիք, բայց իրենց կյանքի վերջին տարիներն այնուամենայնիվ անցկացրին Փարիզում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *