Արցախում հերոսաբար զո հված 29 տարեկան Վարդան Մնացականյանը հայրենիքին նվիրեց իր սերն ու անկատար երազանքները ։ Մ ահ իմացյալ՝ անմա հություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ժամանակ ասում է Վարդանի քույրը՝ Անուշ Մնացականյանը: Վարդանն Արագածոտնի մարզի Թալինի շրջանից էր ։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր ։ Վարդանը 8 տարի ծառայում էր Ոստիկանության զո րքերում, իսկ սերն ու նվիրումը դեպի հայրենիք՝ դեռ վաղ տարիքից է եղել ։ Հերոսի

հայրը նույնպես աշխատել է Թալինի Ոստիկանության բա ժանմունքում: Անուշը հիշում է, որ հերոսի դուստրը՝ Արփին, ատամհատիկի օրը ընտրել է հենց ոստիկանի մասնագիտությունը: «Շատ հայրենասեր ու եռանդով լեցուն էր Վարդանը, միշտ իր տված երդ ումներին հավատարիմ էր մնում, բայց միայն մեկը չհասցրեց իրականացնել. պատ երազմ գնալիս ասում էր՝ երբ դուստրս հայրիկ ասի, հետ եմ գալու: Իսկ Արփին Վարդանի՝ դեռ սահ մանին գտնվելու

ժամանակ ասաց հայրիկ, իսկ հայրը այդպես էլ տուն չեկավ»,- մեծ ցա վով նշում է Անուշը: Աշխատասեր ու նպատակասլաց Վարդանը կնոջ ու երեխայի համար ոչ մի բան չի խնայել, Անուշը ասում է՝ շատ սիրով և նախանձելի զույգ էին: «Վարդանը չկարողացավ շնորհավորել դստեր 1 ամյակը, բայց կնոջը խնդրել էր նշել նրա ծնունդը: Եղբայրս ծնողներիս շատ էր օգնում, ցանկանում էր

թեթևացնել նրանց հոգսը»: Վարդանը զո հվեց Շուշիի պաշտ պանության ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, իսկ նոյեմբերի 6-ին նրա դուստրը դարձել է 1 տարեկան: Վարդանի կնոջ աչքերի մեջ արցունքներին միախա ռնված հպարտություն կա: Հերոսը հերոսին վայել մա հով հու ղարկավորվել է Եռաբլուրում: Արփինե Հակոբյան

Добавить комментарий