ԱԺ-ի պաշ տպանության և անվտա նգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, ՍիվիլՆեթի տաղավարում պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիային մենք ընկալո՞ւմ ենք որպես թշ նամի, թե՞ ոչ, ասաց՝ «հարևանների հետ մենք պետք է խոսենք, եթե մենք չխոսենք, ուրիշները մեր փոխարեն, այսպես թե այնպես, խոսում են»։ «Բայց Թուրքիայի հետ

հարաբերություններում մենք պետք է հաշվի առնենք, որ 1915թվականին տեղի է ունեցել ցեղաս պանություն, որի պահա նջատերը Հայաստանի ժողովուրդն է, ու հիմա Թուրքիան էլ պետք է գիտակցի, որ հարաբերությունների շտկման համար միայն ինչ-որ քաղաքական գործիչների հայտարարություններով չէ, պետք են մոտեցնող քայլեր»,- ասաց Քոչարյանը։ «Երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը գնում էր Օզալի թաղ մանը, էստեղ շատ քաղաքական ուժեր դիտեցին դա որպես դավա ճանություն, բայց դա քաղաքական առումով ճիշտ

քայլ էր, չէ՞։ Քաղաքականությունը առաջին հերթին հնարավորությունների օգտագործման արվեստն է»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանն ու որպես օրինակ բերեց ռուս-թուրքական հարաբերությունները, ռուս-թուրքական պատ երազմներից հետո էլ երկու պետությունները շարունակում են խոսել։ Հարցին՝ արդյոք որևէ մակարդակում կա՞ որևէ խոսակցություն պաշտոնական Թուրքիայի հետ, Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։

«Ես մի բան կարող եմ ասել, որ պետք է ունենալ այնպիսի խոսակցություններ, որոնք միտված կլինեն տարաբնույթ խնդիրների լուծմանը, օրինակ՝ գե րիների հարցը, եկեղեցին էլ կարող է անելիք ունենալ, տարբեր պաշտոնյաներ, գործարարներ, անհատներ ու այլն։ Խոսել պետք է։ Եվ այս հայտարարությունը ստորոգրելուց հետո, պատ երազմի ավարտից հետո ես ասել եմ, որ դասեր պետք է քաղենք պար տությունից, որ կարողանանք վերականգնել մեր հնարավորությունները և պետք է ճշտենք՝ մեր հարաբերությունները ինչպես ենք

կառուցում հարևանների հետ, բոլորի հետ, ի՞նչ է, հայ-վրացական հարաբերությունները շոկոլադայի՞ն են։ Բոլոր հարաբերություններում ամեն մեկը փորձում է իր շա հերից բխող օրակարգ ձևակերպել, և, բնականաբար, հարևանների հետ կարելի է նաև խոչը նդոտները հաղթահարել»,- ասաց Քոչարյանը։
Ավելի վաղ Անվտա նգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանելով «Թուրքիան Հայաստանի համար թշ նամի՞ պետություն է, թե՞ ոչ» հարցին, ասել էր. «Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»։ Գրիգորյանի հայտարարությունը քն նադա տության է արժանացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *