Ինձ շարունակում է ապշ եցնել Լևոն Տեր-Պետրոսյանի վարքագիծը…Բացատրեմ՝ ինչու… Ստյոպա Սաֆարյան ։ Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. Ինձ շարունակում է ապշ եցնել Լևոն Տեր-Պետրոսյանի վարքագիծը ։ Փաստորեն մարտի մեկի գործով հերթական կարևոր դա տավարության նախօրեին Ռիչարդ Հոգլանդի վերջին հոդվածի հիշողությունները Լավրովյան պլանի մասին ավելի կարևոր են, քան ՍԴ որոշումը և մարտի մեկի քր գործի ճակատագիրը, որը, ամենայն

հավանականությամբ, որոշվելու է վաղը ։ Հիշեցնենք, որ ապրիլի երկուսին ժամը 13։00-ին նիստ է նշանակված ու պարզ կլինի՝ զարգացումները գնում են դա տախազության կողմից արարքի վերաորակման ճանապարհո՞վ, թե՞ դա տավոր Դանիբեկյանը բավարարում է Ռոբերտ Քոչարյանի պաշ տպանների միջնորդությունն ու կարճում է քր գործը ։ Հայաստանի

Հանրապետության 1-ին նախագահը իր այսօրվա արձագանքում հիշեցրել է 2010թվականից ի վեր իր ունեցած ելույթները՝ հիմնավորելու համար, թե որքան ճիշտ է եղել ինքը, երբ արձանագրել է, որ «Ղարաբաղյան հակամա րտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում,» ինչի հիմնավորում էլ համարել է ԱՄՆ համանախագահի վերջին հոդվածի մի քանի նախադասությունը

Ռուսաստանի Դաշնության համանախագահի հետ իր կարճ հարցուպատասխանի տեսքով ։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանը արդի զարգացումների մասին ոչ մի խոսք չի ասել ։ Փաստորեն, ՀԱԿ-ը, որ մարտի մեկի քաղաքական կողմերից մեկն է, պաշտոնական կարծիք և ասելիք չունի կատարվողի մասին, այն էլ այսպիսի հնարավոր շրջադա րձի նախաշեմին ։

Դա տախազության մշտական ազնվությունը ,բառն իրենցն է՝ մեզ արձագանքելիս էին դա օգտագործել, կերևա վաղը ։ Մնում է հասկանալ Իմ քայլի լռությունը և վարքագիծը ։ Մեկնաբանություններում ոչ մի անձնական վիրա վորանք ։

Добавить комментарий