Հիշեցնենք, որ մարտի երետունմեկին կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հրապարակել է Կոմանդոսի քաղաքական կտակը, որը գրվել է 2020 թվականի

նոյեմբերի տասին։ Կտակի մեջ նշվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հայ ազգի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պիտի կարողանանք պահպանել մեր պետության ու նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի ու թույլ տալ

քայլեր, որոնք էլ առավել կբարդացնեն ներկա իրավիճակը: Ես շանս եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար: Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, ով ազնվորեն հանձնվեց ճակատում ու հիմա շարունակում է վճարել

իմ պարտքը մեր Հայրենիքին: Ես չեմ հետապ նդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև հորդորում եմ բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ ուրիշ շահերից: Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար հարկավոր է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որտեղ ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ,

հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց հինգ հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով։ Արկադի Իվանովիչ Տեր – Թադևոսյան»,-նշված է կտակի մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *