Շվեյցարիայի դաշնային խորհրդի երեսուներեք պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճն շnւմ գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում ու Իրաքում մարդու իրավունքների կո պիտ ոտնահ արումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների

եվրոպական դա տարանի որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ANF News-ը: Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Էրդողանը Թուրքիան տանում է բռ նապետnւթյան ուղով՝ լռեցնելով ընդ դիմադիր և քն նադա տական ձայները, այդ թվում և լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դա

տավnրներին և նրանց փոխարինելով կախյալ դա տավարներnվ, բա նտարկելով ակտիվիuտների և լրագրողների: Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատ երազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վա րձկանների, ինչը միջազգային իրավունքի կո պիտ խա խտnւմ է: Նրանց գնահատմամբ՝

նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում: «Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտ պանnւթյան տակ առնված արժեքները կշարունակվեն, մենք համոզված ենք, որ այս հրատապ կոչը լսելի կլինի»,- ասել են խորհրդարանականները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *